ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

21.06.2013

ՀԱՅ ՆՇԱՆԱՎՈՐ ԿԱՆԱՅՔ - Փառանձեմ

Բաժինը վարում է՝ ՏԱԹԵՎԻԿ ՇԱՀԻՆՅԱՆԸ

Փառանձեմ թագուհին ծնվել, ապրել ու մահացել է մեր թվարկության 4-րդ դարում: 
Սյունյաց հզոր նախարար Անդովկ Սյունու դուստրն է եղել: Մոր կողմից սերում էր Մամիկոնյան իշխանաց տոհմից: Եղել է Արշակ Բ. արքայի եղբորորդի Գնել Արշակունու կինը: Երբ Արշակը դավադրաբար սպանեց Գնելին, Փառանձեմը դարձավ Արշակի կինը, իսկ 359թ.` Հայոց թագուհի: 
Նա ըմբոստ ոգու տեր հզոր անհատականություն էր, դարի նշանավոր կինը իր գեղեցկությամբ, քինախնդրությամբ, կենցաղով, քաջությամբ և եղերական վախճանով: 
368թ. Արշակ Բ. Տիզբոնում ձերբակալվելուց և Անհուշ բերդում շղայակապ բանտարկվելուց հետո, երբ Հայոց աշխարհի վրա կաղվել էր պարսկական ներխուժման վտանգը, Փառանձեմ թագուհին իր ձեռքն է վերցնում երկրի կառավարումը, ռազմական օգնության և բյուզանդական արքունիքում գտնվող Պապ որդուն Հայաստանի թագավոր ճանաչելու խնդրանքով պատվիրակություն ուղարկում Կոստանդնուպոլիս: 
Դրանից հետո նա տասնմեկ հազարանոց ընտիր ղորքով և արքունի գանձերով հաստատվել է Արտագերս ամրոցում: 
Շապուհի մեծաքանակ զորքը, Մերուժան Արծրունու և Վահան Մամիկոնյանի հրամանատարությամբ մտել է Հայոց աշխարհ, գրավել և ավերել գրեթե բոլոր նշանավոր քաղաքները` Արտաշատը, Վաղարշապատը, Զարեհավանը, Զարիշատը, Վանը, 14 ամիս պաշարված պահել Արտագերսը: Երբ ամրոցում բռնկվել է ժանտախտը և անհնար է եղել պաշարված մնալ, Փառանձեմը հանձնվել է , գերեվարվել Պարսկաստան և դաժանաբար սպանվել Շապուհի հրամանով` 369թ.: 
Նրա անվան հետ է կապվում Արցախյան գոյապայքարի տարիներին Լեռնային Ղարաբաղում գործող կանանց «Փառանձեմ» ջոկատը: 

Աղբյուր՝ Հայուհիներ հանրագիտարան

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets