ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

17.06.2013

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Տիգրան Վարդանի Պետրոսյան (հունիս 17, 1929 – օգոստոս 13, 1984)։ Շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն։ Մականունն էր «Երկաթե Տիգրան»՝ իր գրեթե անխորտակելի պաշտպանության համար (Վասիլև 1974:27) և (Կասպարով 2004:7, 16, 62, 80)։ Միջազգային կարգի գրոսմայստեր (1952), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1960), շախմատային տեսաբան և վերլուծաբան, «Շախմատային Մոսկվա» ամսագրի խմբագիր (1963-1966), «64» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր (1968-1977), փիլիսոփայական գիտությունների թեկնածու։  


Գուրգեն Գրիգորի Մահարի
(Օգոստոսի 1, 1903, Վան - Հունիսի 17, 1969, Պալանգա, Լիտվա), թաղվել է Երևանում), հայ բանաստեղծ, արձակագիր, գրականագետ, ՀԽՍՀ կուլտուրայի վաստակավոր գործիչ (1965), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934-ից։


Պարույր Սևակ (Պարույր Ռաֆայելի Ղազարյան) (Հունվար 24, 1924 - Հունիս 17, 1971), հայ ականավոր բանաստեղծ, գրող, գրականագետ։
Ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի շրջանի Չանախչի (ներկայիս Զանգակատուն, Արարատի մարզ) գյուղում։ Պարույրն իր ծնողների երկրորդ զավակն էր, սակայն առաջնեկը փոքր տարիքում մահանում է, որի հետևանքով նա դառնում է ընտանիքի միակ երեխան։ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԿԱՐԴԱԼԸ »»»»»


Գևորգ Ախվերդյանը ծնվել է 1818 թվականի հունիսի 5-ին, Թիֆլիսում ռուսական բանակի սպայի ընտանիքում: 1834թվականին ավարտել է Լազարյան ճեմարանը, 1839-ին`Մոսկվայիհամալսարանի բժշկական բաժինը: 1839-42թվականներին Կովկասում աշխատել է որպեսզինվորական բժիշկ: Բժշկական ասպարեզում մեծ հեղինակություն ձեռք բերածմասնագետին հրավիրում են Պետերբուրգ` որպես ռազմական մինիստր կոմս Ա. Չերնիշովիանձնական բժիշկ: ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԿԱՐԴԱԼԸ » » » » »


Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets