ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

15.06.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Սարգիս Աբրահամյան

Սարգիս Աբրահամյան (1915, դեկտեմբերի 28 - 1969, հունիսի 15), հայ արձակագիր, մանկավարժ, մշակութային գործիչ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1960-ից։

Ծնվել է Շուշքենդ (Շոշ) գյուղում (ԼՂՀ)։ Ավարտել է Բաքվի մանկավարժական տեխնիկումը, Ադրբեջանի մանկավարժական ինստիտուտի հեռակա բաժնի պատմության ֆակուլտետը (1944)։ 1935-37-ին որպես պատմության ուսուցիչ աշխատել է ԼՂԻՄ-ի Մարտունու շրջանի Ննգի գյուղի դպրոցում, 1937-39-ին` նույն շրջանի Ղզղալա գյուղի միջնակարգ դպրոցում, 1940-ին` Մարտունու շրջանային ժողկրթության բաժնի վարիչ։ 1940-41-ին եղել է Ադրբեջանի ԼԿԵՄ Լեռնային Ղարաբաղի մարզային ժողկրթության բաժնի վարիչ, 1949-50-ին` Ստեփանակերտ քաղաքի թիվ 3 միջնակարգ դպրոցի ուսմասվար, 1950-52-ին` քաղաքական ու գիտական գիտելիքների տարածման մարզային ընկերության պատասխանատու քարտուղար, 1952-53-ին` Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի մարքսիզմ-լենինիզմի ամբիոնի վարիչ, 1954-55-ին` աշխատավորների դեպուտատների մարզային սովետի կուլտուրայի բաժնի վարիչ, 1954-55-ին` ԼՂԻՄ աշխատավորների դեպուտատների մարզային սովետի գործկոմի նախագահի տեղակալ, 1955-57-ին` Ադրբեջանի ԿԿ Լեռնային Ղարաբաղի մարզկոմի քարտուղար, 1957-61-ին` մարզկոմի երկրորդ քարտուղար, 1961-63-ին` մարզային սովետի կուլտուրայի բաժնի վարիչ, 1963-69-ին` կինոֆիկացիայի մարզային վարչության պետ։ Եղել է Ադրբեջանի ԽՍՀ 5-րդ գումարման դեպուտատ։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։ Մահացել է Ստեփանակերտում։

Ս. Աբրահամյանի երկերի մատենագրություն
  • Սերունդների հետ (վեպ), գիրք 1, Երևան, Հայպետհրատ, 1957, 396 էջ։ 
  • Լեռնային վտակ (ժողովածուի մեջ տեղ են գտել Ս. Աբրահամյանի «Աստղ», «Արևաշեն», «Կարմիր մեխակներ», «Աղ ու հացի պատիվը» պատմվածքները), Ազերնեշր, 1957, 32 էջ։ 
  • Սերունդների հետ (վեպ), գիրք 2, Երևան, Հայպետհրատ, 1958, 340 էջ։ 
  • Լեռնային վտակ (ժողովածուի մեջ տեղ են գտել Ս. Աբրահամյանի «Հասմիկը» պատմվածքը), Բաքու, Ազերնեշր, 1963, 132 էջ։ 
  • Մեր քաղաքը (վիպակ), Երևան, Հայպետհրատ, 1963, 300 էջ։ 
  • Ոլորաններում (վիպակ), Երևան, «Հայաստան», 1967, 219 էջ։ 
  • Հավատարմություն (վեպ), Ադրբեջանի պետական հրատարակչություն, 1967, 256 էջ։ 
  • Լեռնային վտակ (ժողովածուի մեջ տեղ են գտել Ս. Աբրահամյանի գործերը), Բաքու, Ազերնեշր, 1967, 196 էջ։ 
  • Կարմիր մեխակներ (պատմվածքներ), Բաքու, Ադրբեջանի պետական հրատարակչություն, 1973, 128 էջ։ 
Աղբյուրներ
(1986) Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող», 19-20։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets