ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

11.06.2013

ՀԱՅ ՆՇԱՆԱՎՈՐ ԿԱՆԱՅՔ՝ Սոսե Մայրիկ

Բաժինը վարում է՝ ՏԱԹԵՎԻԿ ՇԱՀԻՆՅԱՆԸ

ՍՈՍԵ ՄԱՅՐԻԿ (ՎԱՐԴԱՆՅԱՆ ՍՈՍԵ) 
Ծնվել է 1868թ. Արևմտյան Հայաստանի Խլաթ գավառի Թեղուտ գյուղում: 13 տարեկան հասակում ամուսնացել է Խեչոյենց Սերոբի, հետագայում նշանավոր ֆիդայի Աղբյուր Սերոբի հետ, դարձել նրա քաջ ու ավնախ զինակիցն ու զինվորը: Հայ հալածականների հանդեպ ցուցաբերած բարության, բազմակողմանի օգնության համար ժողովուրդը նրան անվ անել է Մայրիկ: 
1890թ. ամուսինը մեկնել է պանդխտության, Սոսեին թողնելով առաջնեկ որդու` Հակոբի հետ: Երիտասարդ գեղջկուհու վրա խոր տպավորություն են թողել ամուսնու հորեղբոր` Առաքելի հայրենասիրական պատմությունները, ով մասնակել էր Ներսես պատրիարք Վարժապետյանի օրոք տեղի ունեցած ազգային եռուն կյանքին: 
1895թ., երբ ամուսինը վերադարձել է հայրենի գյուղ և զբաղվել քարոզչությամբ, Սոսեն եղել է նրա կողքին, նրա գաղափարակիցն ու զինակիցը: 
1898թ., Բաբշենի կռվից հետո, Սերոբի հետ ապաստանել է Սասունում: 
1899թ. Գելիգուզան գյուղում, Հակոբ որդու և Սերոբի եղբայրների (Մխեի և Զաքարի, ովքեր զոհվել են այդ մարտում) հետ զինված դիմադրություն է ցույց տվել թշնամուն`դրսևորելով մեծ խիզախություն: Վիրավորվ գերվել և տարվել է Բիթլիս, սակայն շուտով ազատ է արձակվել: 
1904թ. Սասունի ապստամբությունիօց հետո մեկնել է Վան, այնտեղից Կովկաս: 
Սոսե Մայրիկի մյուս` Սամսոն որդին, զոհվել է Կարինում, ջարդերի ժամանակ: 
Հայաստանի խորհրդայնացումից հետո 1920-ական թթ. բնակություն է հաստատել Կոստանդնուպոլսում, ապա` Եգիպտոսում, Ալեքսանդրիայում: 
Սոսե Մայրիկը մահացել է 1953թ. մարտի 3-ին Եգիպտոսում: 
1998թ. մայիսի 28-ին Սոսե Մայրիկի աճյունն ամփոփվել է Երևանի Եռաբլուր պանթեոն-գերեզմանատանը: 
Սոսե Մայրիկի և Աղբյուր Սերոբի դիմաքանդակները գտնվում են Գյումրիում, իսկ Սոսեի կիսանդրինկանգնեցվել է Լեռնային Ղարաբաղի` իր անունը կրող դպրոցի բակում: 

ԱՂԲՅՈՒՐ
«Հայուհիներ» հանրագիտարանի

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets