ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

06.06.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Արա Սարգսյան

Արա Միհրանի Սարգսյան ( ապրիլի 4, 1902, Կ. Պոլիս – հունիսի 6, 1969, Երևան), հայ խորհրդային քանդակագործ, մանկավարժ, հասարակական գործիչ։ 

Արա Սարգսյանը ծնվել է 1902 թվականի ապրիլի 4-ին Պոլսից ոչ հեռու գտնվող Մաքրի գյուղում` Միհրան և Կատարինե Սարգսյանների ընտանիքում:
Նախնական անհրաժեշտ գիտելիքները ստանում է տեղի Տատյան ուսումնարանում, այնուհետև 1914 թվականին, երբ ընտանիքը տեղափոխվում է Պոլիս` Բերա թաղամաս, ուսումը շարունակում է Եսայան սանոց վարժարանում։ Արայի հորեղբայրը` Սարգիս Սարգսյանը, Կոստանդնուպոլսի հայտնի ճարտարապետներից էր, նրա խորհրդով Արան խորանում է արվեստի մեջ: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Արան թողնում է ուսումն ու սկսում զբաղվել պատահական աշխատանքով` գոյության միջոցներ վաստակելու նպատակով: Նա զբաղվում է գրագրությամբ, գծագրությամբ, անգամ` էլեկտրիկ: Պատերազմից հետո նա սովորում է նախ Կ.Պոլսի Գեղարվեստի վարժարանում (1919–21), որտեղ հանդես է եկել ինքնուրույն դիմաքանդակներով, հայկական կոտորածների և առաջին համաշխարհային պատերազմի ազդեցությամբ՝ ողբերգական թեմաներ պատկերող կոմպոզիցիաներով, ապա շարունակել է Վիենայի Գեղարվեստի ակադեմիայի բարձրագույն դպրոցում (1921-24), դիմաքանդակներով մասնակցել տեղի նկարիչների ցուցահանդեսներին։ Այս շրջանի դիմաքանդակները հասուն արվեստագետի ստեղծագործություններ են՝ հոգեբանական խառնվածքների շեշտված դրսևորումներով, որոշ դեպքերում թեթևակի հակումով դեպի իմպրեսիոնիզմը։ Կոմպոզիցիոն ստեղծագործություններում շարունակել է ողբերգական սյուժեները՝ Ռոդենյան ոճի պլաստիկական լուծումներով։ Գեղարվեստի վարժարանի քառամյա ուսումը նա գերազանց ավարտում է երկու տարում: 1921 թվականին ավարտելով Գեղարվեստի ուսումնարանը որոշում է մեկնել Հռոմ: Եսայան վարժարան հովանավորում է Արայի ուսումն արտասահմանում: Այնուհետև կյանքի սղության պատճառով տեղափոխվում է Վիենա և ընդունվում է այսպես կոչված «Վարպետների դպրոց»: Այստեղ նրա առաջին ղեկավարն էր պրոֆեսոր Է. Հելմերը, ապա Մյուլները։ Մասնագիտանում է հատկապես դիմաքանդակի ժանրում և Վիեննայի նկարիչների միության ցուցահանդեսին ներկայացնում է երաժիշտ, պրոֆեսոր Ռիխարդ Ռոբերտի պորտրեն:
Վիենայում 1924 թվականին ընդունում է սովետական քաղաքացիություն և 1925 թվականի ապրիլի 26-ին ժամանում Երևան՝ դնելով հայկական պրոֆեսիոնալ քանդակագործության սկիզբը։ 1925-ից 1930 թվականերին Երևանյան գեղարվեստական տեխնիկումում բացում է քանդակագործության բաժինը և սկսում դասավանդել այնտեղ: 1930-ական թվականներին Արա Սարգսյանը փորձում է միացնել Հայաստանի նկարիչներին` համատեղ սեմինարներ, ցուցահանդեսներ կազմակերպելու նպատակով: 1932 թվականին Գաբրիել Գյուրջյանի, Միքայել Արուտչյանի, Արա Սարգսյանի ջանքերով հիմնադրվում է Հայաստանի նկարիչների միությունը, իսկ առաջին քարտուղար միաձայնորեն ընտրվում է հենց Արա Սարգսյանը, որը գլխավորում է մինչև 1937 թվականը։ Սարգսյանի մանկավարժական գործնեությունն առավել լայն ծավալ ու նշանակություն է ստացել 1945 թվականից, երբ նրա գխավորությամբ հիմնադրվել է Երևանի գեղարվեստական ինստիտուտը։ 1973 թվականին Երևանում բացվել է Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի համատեղ տուն-թանգարանը։

Ստեղծագործություններ
Կոմպոզիցիաներ
  • «Քաղց», գիպս, 1919,
  • «Հուսահատություն», գիպս, 1920,
  • «Տառապանք», կավ, 1922,
  • «Լուռ վիշտ», մարմար, 1923,
  • «Բարձրուքի գրավումը», փայտ, 1942։
Դիմաքանդակներ
  • «Կառլ Վայգել», գիպս, 1922,
  • «Ռիխարդ Ռոբերտ», գիպս, 1922,
  • «Հեղինե Զատեյան», գիպս,1923,
  • «Սարգիս Խաչատության», գիպս, 1924,
  • «Վահան Թոթովենց», գիպս, 1926,
  • «Մանուկ Աբեղյան», գիպս, 1926,
  • «Հրաչյա Աճառյան», գիպս, 1926,
  • «Միքայել Նալբանդյան», Գիպս, 1933,
  • «Հակոբ Պարոնյան», գիպս, 1933,
  • «Սուրեն Սպանդարյան», մարմար, 1927։
Մոնումենտներ
  • «Հովհաննես Թումանյան», բրոնզ, 1957,
  • «Ալեքսանդր Սպենդիարյան», բրոնզ, 1957,
  • «Նելսոն Ստեփանյան», բրոնզ, 1950։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets