ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

26.06.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Լևոն Հակոբյան

Լևոն Ալեքսանդրի Հակոբյան (5. 2. 1938, Երևան - 26. 6. 1999, Երևան), քիմիկոս։ Ալեքսանդր Հակոբյանի որդին։ Քիմիական գիտությունների դոկտոր (1980), պրոֆեսոր (1985)։ Ավարտել է ԵՊՀ (1960)։ Աշխատել է ՀՀ ԳԱԱ օրգանական քիմիայի ինստիտուտում (1960-94), 1994-99-ին՝ ԵՊՀ քիմիական ֆակուլտետի ԳՀ մասում։ ՀՀ-ում գազաֆազ ռեակցիաների ԷՊՌ մեթոդով ուսումնասիրման նախաձեռնողներից էր։ Զբաղվել է պոլիմերների քիմիայով, մետաղակոմպլեքսային կատալիզատորների ներկայությամբ ացետիլենային միացությունների փոխարկումների և պոլիմերային կոմպոզիցիոն նյութերում պոլիմեր-պոլիմեր, պոլիմեր-լցանյութ փոխազդեցությունների ուսումնասիրությամբ։ Հայտնաբերել է բազմազուգորդված համակարգի ազդեցությամբ ֆունկցիոնալ խմբերի արտակարգ ակտիվացման երևույթը։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets