ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

05.06.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Արաքսյա Գյուլզադյան

Արաքսյա Գյուլզադյան (ծնվ. հունիսի 5,1907թ., Գյումրի - մահ. հոկտեմբերի 7, 1980), հայ մեծանուն երգչուհի:

Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում: 1926-ից հաստատվել է Երևանում և մինչև 1955-ը եղել է Հայաստանի Ռադիոկոմիտեի ժողգործիքների անսամբլի մեներգչուհի: 1955-67թթ. մեներգչուհի հանդես է եկել Հայֆիլհարմոնիայում: Նրա ուսուցիչներից է եղել Ռոմանոս Մելիքյանը:

ԱՐԱՔՍԻԱ ԳՅՈՒԼԶԱԴՅԱՆ. «ՍԻՐԵՑԻ` ԱԹՈՌՆԵՐՍ ՏԱՐԱՆ»
Սի­րե­լի ըն­թեր­ցող, Ձեր ու­շադ­րու­թյանն եմ ցան­կա­նում ներ­կա­յաց­նել մի դրվագ եր­կու հսկա­նե­րի` Ավե­տիք Իսա­հա­կյա­նի և Արաք­սյա Գյուլ­զա­դյա­նի կյան­քից, որն ինձ պատ­մել է սիր­ված երգ­չու­հու դուստ­րը` Դո­նա­րա Գյուլ­զա­դյա­նը (իր մահ­կա­նա­ցուն
կնքե­լուց ըն­դա­մե­նը ութ օր առաջ), իմ շատ մտե­րիմ ըն­կե­րու­հին, մարդ` մե­ծա­տա­ռով:
–  Դո­նա­րա ջան, մեր մե­ծե­րից ու՞մ հետ է մտեր­մա­կան կա­պե­րի մեջ եղել մայ­րիկդ` Արաք­սյա Գյուլ­զա­դյա­նը:
–  Դե­րա­սա­նու­հի Հաս­մի­կի, Ավե­տիք Իսա­հա­կյա­նի, նրա որ­դու` Վի­գե­նի գե­ղեց­կու­հի կնոջ` Բել­լա­յի, Շի­րա­զի, Գո­հար Գաս­պա­րյա­նի, Սիլ­վա Կա­պու­տի­կյա­նի, Ֆրուն­զիկ Մկրտչյա­նի, աշուղ Շա­հե­նի, հայ ռո­ման­սի նա­հա­պետ Ռո­մա­նոս Մե­լի­քյա­նի, Վա­նուշ Խա­նա­մի­րյա­նի, Հրա­չյա Ներ­սի­սյա­նի, նրա որ­դու` Լև­ո­նի և շատ-շա­տե­րի հետ:
–  Կպատ­մե՞ք աթո­ռվների պատ­մու­թյու­նը:
–  Մայ­րիկս այ­ցե­լում է կա­հույ­քի խա­նութ, որ­տեղ տես­նում է շատ գե­ղե­ցիկ, հե­նա­կով աթոռ­ներ: Հա­վա­նում և ու­զում է գնել այդ ութ աթոռ­նե­րը: Վա­ճա­ռո­ղու­հին նե­րո­ղու­թյուն է խնդրում և մեր­ժում մայ­րի­կիս, ասե­լով, որ դրանք Վար­պե­տը պի­տի գնի: Մայ­րիկս գնում է վար­պե­տի` Ավե­տիք Իսա­հա­կյա­նի տուն, ներս մտնե­լիս եր­գե­լով ՙՍի­րե­ցի, յարս տա­րան՚ եր­գը: Իսա­հա­կյա­նը լսում է եր­գը, շատ ջերմ ըն­դու­նում և այ­ցե­լու­թյան նպա­տա­կը իմա­նա­լով` ասում է.
–  Արաք­սի ջան, ղուր­բանդ էղ­նիմ, արի իրա­րից չնե­ղե­նանք ու նար­դի խա­ղանք, ով որ կրեց` նա էլ կառ­նի աթոռ­նե­րը:
Եվ սկսում են խա­ղալ: Մայ­րի­կիս բախ­տը ժպտում է, նա մար­սով ավար­տում է խա­ղը: Վար­պե­տը, կես-կա­տակ, կես-լուրջ, եր­գում է. «Սի­րե­ցի, աթոռ­ներս տա­րան»: Եվ այդ աթոռ­նե­րը մայ­րիկս է գնում:
–  Հի­մա կա՞ն այդ աթոռ­նե­րը:
–  Այո, կան և շատ լավ վի­ճա­կում են: Ես այդ աթոռ­նե­րից մե­կը սի­րով նվի­րե­լու եմ Վար­պե­տի տուն-թան­գա­րա­նին, ինչ­պես խոս­տա­ցել եմ նրա սի­րե­լի թո­ռա­նը` Ավիկ Իսա­հա­կյա­նին: (Ցա­վոք, Դո­նա­րան չհասց­րեց կա­տա­րել նվի­րա­տվու­թյու­նը:)
–  Ինչ­պի­սի՞ն էր նա որ­պես մայր, և խո­հա­նո­ցում, և որ­պես մարդ:
–  Շատ լավ, շատ հո­գա­տար մայր էր: Ըն­տիր ճա­շա­տե­սակ­ներ էր պատ­րաս­տում` հա­րի­սա, խաշ, քյուֆ­թա, որն ինքն էր ծե­ծում հա­տուկ քա­րի վրա: Ամեն ինչ սրտանց էր անում, այդ պատ­ճա­ռով շատ հա­մեղ էր ստաց­վում: Սիրտ ու հո­գի էր դնում թե՜ եր­գի և թե՜ իր պատ­րաս­տած կե­րա­կուր­նե­րի մեջ, կա­րո­ղա­նում էր աշ­խա­տան­քը հա­մա­տե­ղել ըն­տա­նի­քին և չէր տու­ժում ոչ մե­կը, ոչ էլ մյու­սը: Մինչ օրս էլ զգում եմ մայ­րի­կիս կա­րի­քը:
Զա­րու­հի Մխի­կյան

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets