ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

30.06.2013

ԱՌԱՍՊԵԼ ՇԱՄԻՐԱՄԻ ԱՅԳԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Արարատյան առասպելներ» շարքից

Ըստ հին հայկական զրույցի՝ Վան քաղաքի մերձակայքում, Վանա լճի ափին, եղել է մի կախովի այգի: Ասում են՝ այն հայոց արքա Արա Գեղեցիկն էր կառուցել իր կնոջ՝ Նուարդի համար՝ որպես անսահման սիրո և հարգանքի արտահայտություն: Այգին նման էր իրար վրա հենված տասներկու դարավանդի, որոնցից յուրաքանչյուրը վերևինի համեմատ ավելի լայն էր: Այդ ջրարբի ու փարթամ այգիներում աճում էին ցորենի խարտյաշ ու ոսկեգույն արտեր, բազմապիսի պտղատու ծառեր,երփնագույն ու նրբաբույր ծաղիկներ ուհուռթի թփեր: Այգին խնամվաում էր մեծ հոգատանությամբ և աչք էր շլացնում իր զգլխիչ գեղեցկությամբ: Աշնանը կախովի այգին դառնում էր մի գունագեղ ու հիասքանչ զամբյուղ՝ դրված Վանա լճի դիմաց:
Հայ մարդու ձեռքով ատեղծված այս կախարդող այգին տեսել է Ասորեստանի Շամիրամ թագուհին և հենց այդ այգու կողքին էլ կառուցել է իր դաստակերտը:
Ավանդությունը պատմում է, որ Արայի մահվանից հետո Շամիրամը մի քանի օր դադար է առնում Արարատյան դաշտում, ապա մեկնում է Հարավային Հայաստան՝ Ասորեստան գնալու։ Ճանապարհին կանգ է առնում Վանա լճի ափին, ներկա Վան քաղաքի մոտերքում։ Այդ գեղատեսիլ բնությունը հրապուրում է նրան, և նա բավական ժամանակ մնում է այդտեղ։ Քաղաքի համար միաժամանակ կառուցում է մի հոյակապ ջրանցք, որն անցնելով Հայոց ձորով և Խոշաբ գետի վրայով, Վան քաղաքին ջուր է տալիս և ոռոգում է Արտամետի այգիները, բուրաստաններն ու ծաղկանոցները։ Այդ ջրանցքը մինչև այժմ էլ պահպանվում է, և ժողովուրդը Շամիրամի առու է անվանում։
Հայրենիք վերադառնալուց հետո Շամիրամն ուզում է ճիշտ այդպիսի մի պարտեզ ստեղծել: Բայց դա այդպես էլ նրան չի հաջողվում: Բաբելոնում կախովի այգիներ հաջողվում է կառուցել Նաբուքոդոնոսոր թագավորին: Նա այգին կառուցել ու նվիրել էր իր կնոջը՝ հետեվելով Արա Գեղեցիկին: Քայց այդպիսի այգի կառուցելու միտքը ոչ թե Նաբուքոդոնոսորին, այլ Շամիրամին էր պատկանում. պարտեզը անվանվեց «Շամիրամի կախովի այգիներ»:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets