ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

07.06.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Արշակ Ալպոյաճյան

Արշակ Ալպոյաճյան (1879 - 1962), հայ բանասեր, պատմաբան։

Ծնվել է Կ. Պոլսում։ Նախնական կրթությունը ստացել է Պերպերյան վարժարանում, ապա ուսումը շարունակել է Կենտրոնական վարժարանում, ավարտել 1899-ին։ 1901-ին «Բազմավեպում» տպագրել է վիպասանուհի Սրբուհի Տյուսաբի մասին մի հետազոտություն, որը լույս է ընծայել նաև առանձին գրքույկով։ Այդ տարիներից աշխատակցել է «Մասիս», «Ծաղիկ», «Բյուզանդիոն» պարբերականներին, գերազանցապես պատմա-բանասիրական հոդվածներով։
Նրա գրիչը առավել բեղմնավոր է դարձել օսմանյան սահմանադրությունից հետո։ 1910-ին լույս է ընծայել ընդարձակ ուսումնասիրություն, նվիրված Ազգային սահմանադրության 50-ամյակին։ Առաջին համաշխարհային պատերազմի շրջանում և նրան հաջորդող տարիներին, մինչև 1922-ը պաշտոնավարել է Եսայան վարժարանում ` որպես պատմության ուսուցիչ։ 1922-ին մեկնել է Հունաստան, աշխատել Քորֆուի ամերիկյան որբանոցում, միաժամանակ աշխատակցել է Կ. Պոլսի «Վերջին լուր» թերթին, որպես նրա շրջիկ թղթակիցը։ 1923-ին մեկնել է Եգիպտոս, պաշտոնավարել Կահիրեի Գալուստյան վարժարանում որպես ուսուցիչ։
Հրատարակել է ծավալուն մենագրություններ, որոնցից հիշատակության արժանի են մասնավորապես հետևյալները «Սրբուհի Տյուսաբ» (Վենետիկ, 1901), «Գրիգոր Զոհրապ - իր կյանքը և իր գործը», (Կ. Պոլիս, 1919), «Մինաս Չերազ» (Կահիրե, 1927), «Պատմություն հայ Կեսարիո» (Ա-Բ հատորներ, Կահիրե, 1937), «Գրիգոր Կեսարացի պատրիարք և իր ժամանակը» (Երուսաղեմ, 1936), «Թորգոմ պատրիարք Գուշակյան» (Կահիրե, 1940), «Պատմություն հայ գաղթականության» (Ա. հատ., Կահիրե, 1941, Բ հատ., 1955, Գ հատ., 1961), «Պատմություն Եվդոկիո հայոց» (Կահիրե, 1952), «Պատմություն հայ դպրոցին» (Ա հատ., Կահիրե, 1947), «Պատմական Հայաստանի արտաքին և ներքին սահմանները» (Կահիրե, 1950), «Արաբական միացյալ հանրապետության Եգիպտոսի նահանգը և հայերը» (Կահիրե, 1960), «Հուշամատյան Կուտինահայերու» (Բեյրութ, 1960) և այլն։
1936-37-ին Կահիրեում հրատարակել է «Ազատ միտք» շաբաթաթերթը։

Աղբյուր
Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Հայաստան», էջ 53-54։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets