ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

13.06.2013

ՍԻՐՈ ՋՈՒՐԸ

Հեթանոս Հայաստանում սիրո աստվածուհին Աստղիկն էր՝ դուստրը նախամայր աստվածուհի Անահիտի: Աստղիկը կրակի աստված Վահագնի սիրեցյայլն էր: Այդ պատճառով էլ Աշտիշատի նրա տաճարը հայերն անվանում էին «Վահագնի սենյակ»: Կրակի աստվածը գալիս էր այստեղ՝ հանդիպելու իր սիրուհուն, և կրակի ու ջրի միախառնումից տեղում էր բարեբեր անձրև: 
Կրակի հարսն իր գեղեցկությամբ գերազանցում էր երկրի ու երկնքի կանանց. սա գիտեին պատանիները: Նրանք գիտեին նաև, որ ամեն գիշեր, երբ արևը մայր էր մտնում ու երկիրը սև շղարշով էր ծածկվում, Աստղիկը լողանում էր Եփրատ գետի սրբազան ջրերում: Աստվածուհու գեղեցկության մասին պատմություններով դյութված պատանիները ափամերձ ժայռերի վրա կրակներ էին վառում, որ դրանց լույսի ներքո տեսնեն հիասքանչ Աստղիկին: Բայց աստվածուհին պատվում էր շղարշով՝ դառնալով անտեսանելի հետաքրքրասեր աչքերի համար: 
Աստղիկի հետ է կապված հայերի ամենասիրած տոներից մեկը՝ Վարդավառը: Ըստ վարկածներից մեկի, տոնի անունն առաջացել է «վարդ» բառից ու նշանակում է «վարդերով ծածկել»: Ինչո՞ւ էին այդ դեպքում ջրի տոնն անվանել վարդի անունով: Օգնության է հասնում լեգենդն այն մասին, թե ինչպես անդրշիրիմյան թագավորության տիրակալ Յահվան առևանգեց Աստղիկին: Վահագնին բանսարկելու պատճառով Յահվային արտաքսել էին երկնքից, ու վերջինս քեն էր պահել՝ փնտրելով վրեժ լուծելու հարմար առիթ: Իմանալով կրակի աստծո գեղեցիկ սիրեցյալի մասին՝ Յահվան աստվածուհուն առևանգեց ու փակեց իր ստորգետնյա թագավորությունում: Այդ ժամանակ սերն անհետացավ մարդկանց սրտերից ու տիրեց խավար: Բայց խիզախ Վահագնը գտավ Յահվայի որջը, նրան պարտության մատնեց ու ազատեց սիրուհուն: Երկիր վերադառնալով՝ Աստղիկը մարդկանց վարդեր նվիրեց, նրանց վարդաջրով օծեց. սերը վերածնվեց: Ու ամեն տարի ամռանը, երբ ծաղկում էին վարդերը, հայերը բերում էին դրանք Աստղիկի տաճար ու իրար վրա ջուր ցանում: Ջուրն այդ սիրո մարմնավորումն էր:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets