ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

05.06.2013

ՀԱՅ ՆՇԱՆԱՎՈՐ ԿԱՆԱՅՔ - Հիլդա Գալֆայան-Փանոսյան

Բաժինը վարում է՝ ՏԱԹԵՎԻԿ ՇԱՀԻՆՅԱՆԸ

ՀԻԼԴԱ ՄԱՐԳԱՐԻ ԳԱԼՖԱՅԱՆ-ՓԱՆՈՍՅԱՆ 
Ծնվել է 1942թ. Թուրքիայի Կոստանդնուպոլիս քաղաքում: Սովորել է Եսայան վարժարանում, ապա մեկնել Ֆրանսիա` ուսանելու Սորբոնի համալսարանում: 
1973թ. պաշտպանել է ատենախոսություն և ստացել հոգեբանության դոկտորի գիտական աստիճան: 
1975թ. ավարտել է Փարիզի Արևելյան լեզուների և քաղաքակրթության ինստիտուտի հայագիտական բաժինը: Զբաղվել է մանկավարժությամբ, Սորբոնի համալսարանի պրոֆեսոր է: 
Թղթակցել է Կոստանդնուպոլսում հրատարակվող հայկական օրաթերթերին, ամսագրերին, սերտ կապեր հաստատել համայքի հետ: 
1980թ. լույս է տեսել «Կաթիլ մը» և «Լեզուն անդին» բանաստեղծությունների ժողովածուն, որոնք ջերմ ընդունելություն են գտել գրողների, մտավորականների շրջանում: 
1981թ. շահել է ֆրանսահայ գրողների սահմանած մրցանակը: Նրա մտահոգությունը եղել է սփյուռքի հայապահպանության և հատկապես հայոց լեզվի պահպանման խնդիրները: Նա գտնում է, որ մայր հայրենիքի հետ ունեցած ամուր կապերը` հայկական դպրոցները, մշակութային և ազգային այլ կազմակերպությունները կնպաստեն աշխարհասփյուռ հայության շրջանում լեզվի պահպանմանը: Սակայն առաջնային խնդիր համարելով հայրենադարձությունը` 1993թ. ստեղծել է լեզվի պահպանության «Մաշտոց» կենտրոնը, օտարախոսների համար հրատարակել հայերենի ուսումնական ձեռնարկ: 2000թ. Մաշտոց կենտրոնը համագործակցում է Երևանի մանակավարժական համալսարանի «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի հետ, որի նպատակն է պատրաստել արևմտահայ լեզվի իմացությամբ մանկավարժներ` Հայաստանում և Արցախում աշխատելու համար: 
2003թ. մասնակցել է Հայաստան-Սփյուռք համաժողավին, 2006թ.` կրթության հարցերին նվիրնած համահայկական ժողովին: 
2009թ. պարգևատրվել է Արցախի վարչապետի պատվոգրով, Ս.Սարգսյանի շնորհակալագրով, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Խ.Աբովյան մեդալով:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets