ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

20.06.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Արշակ Աթայան

Արշակ Գևորգի Աթայան (հունիս 20 1877 - օգոստոս, 1938), հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, հասարակական գործիչ։ ՍՍՀՄ գրողների միության անդամ 1935-ից։

Սովորել է Վաղարշապատի Գևորգյան ճեմարանում, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում և Շուշիի թեմական դպրոցում։ 1898-1902-ին ծառայել է ցարական բանակում։ 1903-1904-ին որպես սրբագրիչ աշխատել է «Մուրճ» ամսագրի (Թիֆլիս) խմբագրությունում։ 1904-1907-ին ուսուցչություն է արել Իրանի Սավրա գյուղի դպրոցում։ Այստեղ գրի է առել Սալմաստի բոլոր 23 հայկական գյուղերի վիճակագրությունը, հավաքել ու գրի առել ժողովրդական երգն ու բանահյուսությունը։ 1907-1911-ին ուսուցչություն է արել Նոր Ջուղայի դպրոցներում, ապա պաշտոնավարել ռուս-պարսկական բանկի Սպահանի բաժանմունքը։ Այդ տարիներին եղել է նաև քառաձայն երգչախմբի ղեկավար, մեներգիչ և դերասան` հյուրախաղերի եկած Սիրանույշի և Արմեն Արմենյանի խմբերում։ Գրել է դրամատիկական երկեր, որոնցից «Սասունցի Դավիթ»-ը Արմեն Արմենյանը բեմադրել է նախ Թեհրանում (1922), ապա Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի)։ 1923-ին ընտանիքով վերադարձել է Հայաստան։ Ուսուցչություն է արել Երևանում, Լենինականում, Ստեփանակերտում։ Եղել է «Խորհրդային Հայաստան» թերթի պատասխանատու քարտուղար, լուսժողկոմատի բաժնի վարիչ, գյուղատնտեսական բանկի գլխավոր հաշվապահ։ Մահացել է 1938 օգոստոսին։ Ձերբակալված էր և մահապարտված 1938թ., ռեաբիլիտացիայի ենթարկել 1955թ.

Արշակ Աթայանի ստեղծագործությունները
  • Թույն (վեպ), Բաքու, տպարան Հ.Գ.Գյուլբասարյանի, 1897, 148 էջ 
  • Իրանա, Բաքու, 1898 
  • Զգացմունք (երգիծական վիպակ), Բաքու, տպարան Ա.Մ.Ղազարյանի, 1898, 232 էջ 
  • Սիրո հովիտը, Թիֆլիս, տպարան Մ.Վարդանյանի, 1904, 16 էջ 
  • Հառաջաբան, Թեհրան, 1905, 39 էջ 
  • Սալմաստ (տեղագրություն), Նոր Ջուղա, տպարան ս. Ամենափրկչյան վանքի, 1906, 232 էջ 
  • Բանահյուսության տեսությունից, Նոր Ջուղա, 1907, տպարան ս. Ամենափրկչյան վանքի, 34 էջ 
  • Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը և նրա կառավարությունը, Նոր Ջուղա, տպարան ս. Ամենափրկչյան վանքի, 1922, 24 էջ 
  • Սասունցի Դավիթ (դրամա հինգ գործողությամբ), Նոր Ջուղա, տպարան ս. Ամենափրկչյան վանքի, 1925, 165 էջ 
Ա. Աթայանի կատարած թարգմանությունները (ռուսերենից և պարսկերենից)
  • Միխայիլ Լերմոնտով, Բելա, Բաքու, տպարան «Արոր», 1898, 103 էջ 
  • Միխայել Լերմոնտով, Մաքսիմ Մաքսիմիչ, Բաքու, տպարան Ա. Մ. Ղազարյանի, 1898, 30 էջ 
  • Լև Տոլստոյ, Երեք մահ (պատմվածք), Ալեքսանդրապոլ, տպարան Ստեփանյանի, 1903, 28 էջ 
  • Վլադիմիր Կորոլենկո, Մակարի երազը, Թիֆլիս, 1904 
  • Մաքսիմ Գորկի, Դանկոյի սիրտը, Թիֆլիս, տպարան Մովսես Վարդանյանի, 1904, 16 էջ 
  • Մաքսիմ Գորկի, Չարաճճի, Ս.Պետերբուրգ, Պուշկինյան տպարան, 1904, 45 էջ 
  • Մաքսիմ Գորկի, Իմ ուղեկիցը, 1904, Թիֆլիս, արտատպված «Մուրճից», տպարան Ա.Քութաթելաձեի, 63 էջ 
  • Լեոնիդ Անդրեև, Պատը, Թիֆլիս, 1904 
  • Ե. Յարոսլավսկի, Աստվածաշունչը հավատացյալների և ոչ հավատացյալների համար, Երևան, 1923 
  • Արկ-Ան., Բանվորական շարժման պատմությունն Անգլիայում, Ֆրանսիայում, և Գերմանիայում, Երևան, 1924 
  • Մաքսիմ Գորկի, Պատմվածքներ, 2 հատորով, հ. 1 (գրքում տեղ գտած «Իմ ուղեկիցը» գործը թարգմանել է Ա.Աթայանը), Երևան, Պետհրատ, 1928, 130 էջ 
  • Մաքսիմ Գորկի, Պատմվածքներ, 2 հատորով, հ. 2 (գրքում տեղ գտած «Չարաճճի» գործը թարգմանել է Ա.Աթայանը), Երևան, Պետհրատ, 1928, 109 էջ 
  • Եվգենի Խազին, Հեղափոխության թմբկահարը (վիպակ), Երևան, Պետհրատ, 1934, 191 էջ 
  • Ֆուկիգավա, Ճապոն-ամերիկյան ապագա պատերազմը, Երևան, 1934 
  • Նիկոլայ Գոգոլ, Քիթը, Երևան, Պետհրատ, 1934, 50 էջ 
  • Մաքսիմ Գորկի, Կլիմ Սամգինի կյանքը (քառասուն տարի), վեպ, մաս 1, Երևան - Մոսկվա, Պետհրատ, 1935, 576 էջ։ 
  • Լև Ռուբինշտեյն, Սամուրայների շավիղը (վիպակ), Երևան-Մոսկվա, Պետհրատ, 1935, 170 էջ 
  • Օմար Խայյամ, Քառյակներ, Երևան, Պետհրատ, 1936, 143 էջ 
  • Մաքսիմ Գորկի, Մայրը (վեպ), Երևան, Պետհրատ, 1938, 380 էջ 
  • Մաքսիմ Գորկի, Կլիմ Սամգինի կյանքը (քառասուն տարի), մասն 2, Երևան, Հայպետհրատ, 1945, 747 էջ 
  • Մաքսիմ Գորկի, Մայրը, Երևան, Հայպետհրատ, 1956, 420 էջ 
  • Օմար Խայյամ, Քառյակներ, Երևան, Հայպետհրատ, 1959, 242 էջ 
  • Ռուս դասականների գրադարան։ Մաքսիմ Գորկի, Ընտիր երկեր (գրքի մեջ մտնող «Մայրը» վեպը թարգմանել է Ա.Աթայանը), Երևան, «Սովետական գրող», 1983, 624 էջ 
Աղբյուրներ

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets