ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

21.06.2013

ՆԺԴԵՀԻ ԿՈՉԸ

Նժդեհի կոչը Կարաքիլիսայի բնակչությանը 95 տարի առաջ այս օրերին ավարտված Սարդարապատի ճակատամարտի նախօրեին հրապարակվեց հայկական զորքի հրամանատարներից մեկի՝ Գարեգին Նժդեհի կոչը Կարաքիլիսայի (Վանաձոր) բնակչությանը:

- Սիրելի ժողովուրդ, թանկագին եղբայրներ և քույրեր, թեժ կռիվների բովով անցած իմ զինակիցներ… Թշնամին ոտնատակ անելով Անդրկովկասեան հաշտութեան պայմանագիրը յարձակվել է Ալեքսանդրապոլի խաղաղ բնակչության վրայ: Թուրքական հրոսակները Լենկթեմուրի, Չինգիզ խանի և մյւս բարբարոսների օրինակով արշաւում, մահ ու աւեր են տարածում մեր հայրենիքի վրայ… Այս րոպեիս էլ լսվում են սրախողխող արուածների հառաչանքները… Ռուսական զորքը նահանձել է, ռուսները հեռու են մեզանից,
Ռուսաստանում դրութիւնը խառն է, խառնաշփոթութիւն է նաև նրանց ղեկավարութեան մեջ, նրանք չեն կարող մեզ օգնութեան գալ… մեր առաջ թուրքերն են, Ադրբեջանը` մինչև ատամները զինուած… Այս բոլորից օգտուելով` թուրքերը անարգել արշավում են եւ իրենց ետեւից թողնում կոտորած, աւերածութիւն… Նրանք այժմ արշաւանք են ծրագրում դեպի Երեւան, դեպի մեր սուրբ Էջմիածինը… Թուրքերը որոշել են ֆիզիկապես ոչնչացնել մեր սուրբ հաւատը, աշխարհի երեսից ջնջել հայ անունը: Բայց, սիրելի հայրենակիցներ,, սիրելի ժողովուրդ, մ՞իթե մենք թույլ կտանք մեզ հետ այդպես վարւել: Ոչ, հազար անգամ ոչ: Մենք մեր արւնով կը պաշտպանենք մեր հայրենիքը: Մի՞թե մեր երակներում չկայ Վարդան Մամիկոնեանի, Մեծն Տիգրանի, Աշոթ Երկաթի ու միւս քաջերի արիւնից գէթ մի կաթիլ: Ես համոզված եմ, որ եթէ մենք համախմբուենք, դեն նետենք վախն ու յուսահատութիւնը, շատ կարճ ժամանակում ոչ միայն կը կանգնեցնենք թշնամու առաջխաղացումը, այեւ կը կրավենք մեր կորցրած կորցրած տարածքները, մեր պատմմական քաղաքներն ու գիւղերը…. - Սիրելի ժողովուրդ, շարունակեց Նժդեհը, ես լաւ եմ ճանաչում տաճիկներին, ես Բուլղարիայում մասնակցել եմ բուլղարների ազատագրական պայքարին թուրք բարբարոսների դէմ… Բավական է մի ուժեղ հաուած, եւ թուրքերը կը բռնեն փախուստի ճանապարհը, ինչպես այդ եղաւ Բուլղարիայում… Բուլղարիան ազատագրուեց տաճկական լծից, մենք ինչո՞վ ենք պակաս բուլղարներից… Ես հաւատում եմ մեր ուժին, եւ մենք կը յաղթենք առանց ռուսների, առանց ուրիշ ուժերի: Միայն հարկաւոր է սթափուել: Ով զենք չունի` թող վերձնի, ով ձի չունի` գտնի, ես կառաձնորդեմ ձեզ դեպի Սուրբ պատերազմ: Եթէ մենք ձեռներս ծալած նստենք սպասենք, որ ռուսը կամ անգլիացին մեր փոխարէն կռւեն եւ մեր հողերը մեզ վերադարձնեն` ոչինչ չենք հասնի: Իմացէք, մեծ ժողովրդներն էլ ուժեղներին են պաշտպանում: Թոյլերին տէր կանգնողները չեն լինում: Վարդանանց սուրբ պատերազմի ժամանակ այս նոյն խօսքերով էր դիմում քաջ Վարդանն իր զորականներին: Հիմա ես կրկնում եմ նրա խօսքերը եւ կոչ եմ անում. մահ կամ ազատութիւն: Ուրիշ ճանապարհ չկայ: 
Գարեգին Նժդեհ

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets