ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

02.07.2013

ԳՅՈՒՄՐԻՆ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՀՌՉԱԿՎԵՑ 2013-ի ԱՊՀ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ

Տոնի առիթով շնորհավորական ուղերձ էր հղել ՀՀ նախագահը, որը ներկայացրեց ՀՀ մշակությի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Գյումրին պաշտոնապես ստանձնեց 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի տիտղոսը: Հանդիսավոր արարողությանը մասնակցելու էին եկել ՀՀ վարչապետը, կառավարության անդամներ, արտասահմանից ժամանած պաշտոնատար անձինք: Միջոցառումն իր հարկի տակ էր ընդունել նաեւ ծագումով գյումրեցի ճանաչված արվեստագետների, ովքեր իրենց ներդրումն են ունեցել մշակությաին մայրաքաղաք հռչակվելու գործում:
Տոնի առիթով շնորհավորական ուղերձ էր հղել ՀՀ նախագահը, որը գյումրեցիներին ներկայացրեց ՀՀ մշակությի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Տոնական համերգի ընթացքում ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի գործադիր քարտուղարի տեղակալ Տոկտասսին Բուզբաեւն ու ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Սմբատյանը Գյումրու քաղաքապետին հանձնեցին «Գյումրին` 2013 ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» դառնալու հավաստագիրը:
Գյումրու սիմֆոնիկ նվագախմբի ելույթը բացառիկ էր, ինչպես խոստացել էր քաղաքապետը Գյումրին իրենց ներկայությամբ պատվել էին աշխարահռչկան երաժիշտ կատարողներ` ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, տենոր Զուրաբ Սոտկիլավան եւ ջութակահար Դմիտրի Կոգանը:
Միջոցառումը Գյումրիին ու գյումրեցիներին նոր տոնական տրամադրություն էր հաղորդել: «Գյումրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագիրը կշարունակվի մինչեւ նոյեմբերի 2-ը, որի ընթացքում կանցկացվեն չորս տասնյակից ավելի միջոցառումներ:



Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets