ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

01.07.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Տրդատ Բ Դասնավորեցի (764 - 767)

ՏՐԴԱՏ Բ ԴԱՍՆԱՎՈՐԵՑԻ 
(764–767) 
Հայոց կաթողիկոս 764–ից: Հաջորդել է Տրդատ Ա Ոթմսեցուն: 

Ծն. թ. անհտ., Տուրուբերանի նահանգի Դասնավորք գավառի Դասնավան գյուղ, մահացել 767–ին Վաղարշապատում: 
Կաթողիկոս է ընտրվել Հայոց իշխան Սահակ Բագրատունու աջակցությամբ: Հայրապետական գործունեության տարիներին շարունակվել են արաբների հարկային դաժան քաղաքականությունն ու չարաշահումները, որոնք իրականացրել է Հայաստանի ոստիկան Եզիդ իբն Ուսայդը: Տրդատ Բ Դասնավորեցին քանիցս դիմել է ամիրապետին` ոստիկանին հետ կանչելու խնդրանքով: Սակայն նոր ոստիկանի օրոք էլ վիճակը չի բարելավվել, ինչպես նշում է պատմիչը,
շարունակվել են «արհամարհութիւնք հայրապետաց, այպանութիւնք եպիսկոպոսաց, գան եւ խոշտանգանք քահանայից, նախարարաց քայքայութիւնք»: Դժնդակ իրականությունն այնքան է վհատեցրել պատմիչին, որ խոստովանում է, թե «պատմել ոչ կամիմք զաղետիցն պատմութիւն»: Ստեղծված անելանելի վիճակի պատճառով Հայաստանում սկսվել են ապստամբական խլրտումներ, և Տրդատ Բ Դասնավորեցին աշխատել է ժողովրդին հետ պահել չնախապատրաստված վաղաժամ ելույթներից: 
Տրդատ Բ Դասնավորեցու հայրապետական գործունեության մասին այլ մանրամասներ հայտնի չեն: Պատճառը, անշուշտ, Հայաստանում տիրող ներքին և արտաքին աղետներն էին: Մյուս կողմից էլ Տրդատ Բ Դասնավորեցին գահակալել է շատ կարճ` ընդամենը երեք տարի: 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets