ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

03.07.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Եսայի Ա Եղիպատրուշեցի (775 - 788)

ԵՍԱՅԻ Ա ԵՂԻՊԱՏՐՈՒՇԵՑԻ 
(775–788) 
Հայոց կաթողիկոս 775–ից: Հաջորդել է Սիոն Ա Բավոնեցուն: 

Ծն. թ. անհտ., Այրարատի Նիգ գավառի Եղիպատրուշ գյուղում: Մահացել է 788–ին Դվինում: 
Եղել է աղքատ ընտանիքի զավակ: Սովորել է Դվինի կաթողիկոսարանի դպրեվանքում: Վայելել է Հովհաննես Գ Օձնեցու հովանավորությունը: Կարևորագույն պաշտոններ է զբաղեցրել Դվինի հայրապետանոցում: Եղել է Գողթնի հոգևոր թեմի առաջնորդ: 768–ին մասնակցել է Պարտավի եկեղեցական ժողովին: 774–775–ների հակաարաբական մեծ ապսամբության ժամանակ պաշտպանել է Սիոն Ա կաթողիկոսի քաղաքական ուղեգիծը, գտել, որ արաբների նկատմամբ պետք է վարել հանդուրժող և մեղմ քաղաքականություն, տվյալ պայմաններում հեռու մնալ ցույցերից և ելույթներից: Դա է պատճառը, որ Հայաստանի ոստիկան Սուլայմանը 775–ի կաթողիկոսական ընտրությունների ժամանակ պաշտպանել է Եսայի Ա Եղիպատրուշեցու թեկնածությունը: Եսայի Ա Եղիպատրուշեցու կաթողիկոսության տարիներին արաբները անասելի չափերով ծանրացրել են հարկային դրույքները, երկրի տնտեսությունը քայքայվել է, բնակչությունը` աղքատացել: 
Եսայի Ա Եղիպատրուշեցին դիմել է ոստիկանին և խնդրել թեթևացնել հարկերը, սակայն անարդյունք: Այդ ժամանակ է, որ տեղի է ունեցել Շապուհ և Համամ Ամատունիների և նրանց տասներկու հազար հետևորդների գաղթը դեպի Պոնտոս: Բազմահազար հայեր արտագաղթել են նաև Փոքր Ասիայի արևմտյան գավառները: Եսայի Ա Եղիպատրուշեցին մեծ ջանքեր է թափել սարսափելի հետևանքներով հղի այդ արտագաղթը կանխելու համար, սակայն այն կանխել հնարավոր չի եղել: Հայոց եկեղեցու տոնելի սրբերի կարգին է դասել վկաներ Համազասպ և Սահակ Արծրունի եղբայրներին: 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets