ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

04.07.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Ստեփանոս Ա Դվնեցի (788 - 790)

ՍՏԵՓԱՆՈՍ Ա ԴՎՆԵՑԻ 
(788–790) 
Հայոց կաթողիկոս 788–ից: Հաջորդել է Եսայի Ա Եղիպատրուշեցուն: 

Ծն. թ. և վայրը անհտ., մահացել է 790–ին Դվինում: Ամփոփվել է Դվինում գտնվող Հայոց կաթողիկոսների հանգստարանում: 
Եսայի Ա Եղիպատրուշեցու մահից հետո Հայոց եկեղեցում ստեղծվել էր չափազանց խառնաշփոթ իրավիճակ: Օգտվելով կաթողիկոսական աթոռի անտերունչ վիճակից` Դվինում նստող Սուլայման ոստիկանը ցուցակագրել, ապա թալանել է հայրապետանոցի թանկարժեք սպասքներն ու իրերը, զավթել եկեղեցուն պատկանող բազմաթիվ գյուղեր: 
Այսպիսի պայմաններում 788–ին կաթողիկոս է ընտրվել Ստեփանոս Ա Դվնեցին: Շատ կարճատև է եղել Ստեփանոս Ա Դվնեցու հայրապետությունը, որի հետևանքով էլ չի կարողացել արդյունավետ գործունեություն ծավալել: Բազմամյա ծերունիների հաջորդաբար ընտրվելը, անշուշտ, որևէ պատճառ ուներ. հնարավոր է, որ դժվարին կացության պայմաններում գործունյա անձինք խուսափում էին պաշտոնից, կամ` Սուլայման ոստիկանը, որ պաշտոնավարում էր այդ ժամանակաշրջանում, ծերունիներին պաշտոն շնորհելու քաղաքականություն էր վարում, որպեսզի կաթողիկոս հաստատելու համար տրվող կաշառքը կամ բռնի վճարումը բազմապատկելու առիթներ լինի: Ոստիկանը Ստեփանոս Ա Դվնեցուն կաթողիկոս է ճանաչել միայն մեծ գումար ստանալուց հետո: Սակայն Ստեփանոս Ա Դվնեցին կարողացել է փրկագին վճարել և հետ ստանալ եկեղեցուն պատկանող գյուղերն ու կաթողիկոսարանի իրերը, ազատել գրավ դրված կալվածքները: 
Պատմության մեջ Ստեփանոս Ա Դվնեցու անունը հիշատակվում է որպես «բանիբուն և հաս ամենայնի իմաստասիրական և գրամատիկոս արուեստից», ինչպես նաև «հանդերձ հոգեւորական առաքինութեամբ» հռչակված անձնավորություն: 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets