ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

05.07.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Հովաբ Ա Դվնեցի (790 - 791)

ՀՈՎԱԲ Ա ԴՎՆԵՑԻ 
(Հոբ, Հակոբ) (790–791) 
Հայոց կաթողիկոս 790–ից: Հաջորդել է Ստեփանոս Ա Դվնեցուն: 

Ծն. թ. և վայրը անհտ.: Մահացել է 791–ին Դվինում: 
Կաթողիկոս–պատմագիր Հովհաննես Ե Դրասխանակերտցու համաձայն` Հովաբ Ա Դվնեցին ծնունդով Ոստանից էր` «ի Կուրապաղատին ապարանից», այսինքն` Դվինից: Հովաբ Ա Դվնեցու գահակալությունը համընկել է Աշոտ Մսակերի` Հայոց իշխանի պաշտոնը զբաղեցնելու առաջին տարվա և Հայաստանի նոր ոստիկան Նասրի նշանակման (790) հետ: Հավանական է, որ կաթողիկոսական գահ է բարձրացել այս երկուսի համաձայնությամբ: Հնարավորություն չի ունեցել արդյունավետ գործունեություն ծավալելու, քանզի «իբրեւ ամիսս վեց միայն» գահակալելուց հետո վախճանվել է:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets