ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

07.07.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Գևորգ Ա Բյուրականցի (792 - 795)

ԳԵՎՈՐԳ Ա ԲՅՈՒՐԱԿԱՆՑԻ 
(Խուլորբուկ, Խոյլորբուկ, Հոյլորբուկ, Հոլոբուկ) (792–795) 
Հայոց կաթողիկոս 792–ից: Հաջորդել է Սողոմոն Ա Գառնեցուն: 

Ծն. թ. անհտ., ծնվել է Արագածոտն գավառում, իսկ թե որ գյուղում, հայտնի չէ: Մահացել է 795–ին Դվինում:
Գևորգ Ա Բյուրականցու վերաբերյալ կենսագրական տվյալները բացակայում են: Ծննդավայրին անդրադարձող պատմիչներից ոմանք Բյուրականն են նշում, ոմանք` Աշտարակը, նաև` Օշականը: Միգուցե նրա համար, որ ծնվելու և ապրելու վայրերը տարբեր են եղել, և նա բնակության տեղը հաճախ է փոփոխել: Պատմիչները նրան հիշատակում են Խուլորբուկ, Խոյլորբուկ, ինչպես նաև Հոյլորբուկ, Հոլոբուկ, ինչը, հավանաբար, առաջին կոչման աղավաղումներն են: Իսկ թե ինչու է այդպիսի մակդիր ստացել, հայտնի չէ: 
Հայտնի չէ նաև, թե Գևորգ Ա Բյուրականցին որտեղ է աշակերտել և ինչ պաշտոններ է վարել, որ գավառի եպիսկոպոսն է եղել: Միայն ելնելով նրանից, որ երեք տարի է կաթողիկոս եղել, ենթադրում են, որ ծեր հասակում է կաթողիկոսական աթոռ բարձրացել: Պաշտոնավարել է խաղաղությամբ` առանց նշանավոր գործունեություն ծավալելու: Գևորգ Ա Բյուրականցու անունը հիշատակելուց հետո պատմիչները նշում են, որ արաբները տիրեցին Հայաստանին, սակայն արաբական տիրապետության հաստատումը այդ օրերին կատարված նոր եղելություն չէր, այլ Արճեշի և Բագրևանդի ճակատամարտերից հետո (775), երբ հայերի ուժերն ու կարողություններն արդեն սպառվել էին, արաբների` առանց դիմադրության երկրում հաստատվելու բացատրությունն է: 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets