ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

08.07.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Հովսեփ Բ Փարպեցի (795 - 806)

ՀՈՎՍԵՓ Բ ՓԱՐՊԵՑԻ 
(Կարիճ) (795–806) 
Հայոց կաթողիկոս 795–ից: Հաջորդել է Գևորգ Ա Բյուրականցուն: 

Ծն. թ. անհտ., ծնվել է Արագածոտն գավառի Փարպի գյուղում, մահացել 806–ին: 
Եղել է Փարպի գյուղի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևորականներից: Հովսեփ Բ Փարպեցին հիշատակվում է «Կարիճ» մականունով, առանց պատճառը բացատրելու: Եթե խայթելու և վնասելու իմաստով է տրված, ոչ մի պատճառ չի արդարացնում, այլ ընդհակառակը, նա եկեղեցու և հայրապետության արիասիրտ պաշտպանն է եղել: Հնարավոր է որ, Կտրիճ է կոչվել և գրչագրական սխալով դարձել Կարիճ: 
Հովսեփ Բ Փարպեցին կաթողիկոսության ժամանակ Արմինիայի ոստիկան Խուզիման, ժողովրդին կեղեքելուց բացի, սկսեց նոր ագարակներ և դաստակերտներ յուրացնելու քաղաքականություն վարել: Հատկապես կաթողիկոսարանի երեք մեծամեծ դաստակերտները` Արտաշատը, Կավակերտը և Հոռոմոց մարգը: Նա ամեն տեսակ ճնշում ու բռնություն է գործադրել, սակայն Հովսեփ Բ Փարպեցին բացարձակապես մերժել է և պնդել, որ դա պատկանում է եկեղեցուն, ինքը չի ոտնահարի եկեղեցու իրավունքները: Հաջողությունների չհասնելով` Խուզիմա ոստիկանը բանտարկում է Հովսեփ Բ Փարպեցուն` հույս ունենալով կտտանքների միջոցով հաջողության հասնել: Հովսեփ Բ Փարպեցին չի հուսահատվել և անձամբ դիմել է Հարուն ալ–Ռաշիդ խալիֆին: Վերջինս բանտից ազատել է Հովսեփ Բ Փարպեցուն: Երկարատև պայքարից հետո Կավակերտ և Հոռոմոց մարգ դաստակերտները մնում են եկեղեցու իրավասության տակ, իսկ Արտշատը մեկընդմիշտ դուրս է մնում եկեղեցու իրավասությունից: 
Այս բոլոր փաստերը վկայում են Հովսեփ Բ Փարպեցու եկեղեցու նվիրական իրավունքները պաշտպանելու հաստատամտությունը: 
Հովսեփ Բ Փարպեցին մահացել է 806–ին, իսկ թե որտեղ է թաղված` հիշատակված չէ:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets