ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

09.07.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Դավիթ Բ Կակաղեցի (806 - 833)

ԴԱՎԻԹ Բ ԿԱԿԱՂԵՑԻ 
(806–833) 
Հայոց կաթողիկոս 806–ից: Հաջորդել է Հովսեփ Բ Փարպեցուն: 

Ծն. թ. անհտ., ծնվել է Այրարատի Մազազ գավառի Կակաղ գյուղում), մահացել 833–ին Դվինում: 
Սովորել է Դվինի կաթողիկոսարանի դպրեվանքում: Այրարատի տարբեր գավառներում զբաղեցրել է հոգևոր բարձր պաշտոններ: Եղել է Մայր Աթոռի միաբան: Հովսեփ Բ Փարպեցու մահից հետո կաթողիկոսական գահ է բարձրացել իշխանաց իշխան Աշոտ Մսակերի առաջարկությամբ: Եղել է նախաձեռնությունից զուրկ և թուլակամ անձնավորություն: Գործուն դեր չի խաղացել երկրի հասարակական–քաղաքական կյանքում: Համագործակցել է Հայոց սպարապետ Սմբատ Բագրատունու հետ, սակայն վերջինիս բարձրացրած հակաարաբական ելույթի ժամանակ չի օժանդակել նրան: Հայաստանի ոստիկան Հոլի հանձնարարությամբ բանակցություններ է վարել ապստամբների հետ և փորձել «բանիւք բազմօք զնոսա համոզեալ եւ աղաչեալ» զենքը վայր դնել: Նախարարները չեն ենթարկվել կաթողիկոսի հորդորներին, և նա «յաւէտ տրտմեալ» վերադարձել է Դվին: Խռովության ճնշումից հետո կաթողիկոսի միջնորդությամբ ոստիկանը մեղմ է վերաբերվել ապստամբներին, անգամ Սմբատ սպարապետը մնացել է իր պաշտոնում:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets