ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

10.07.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Հովհաննես Դ Ովայեցի (833 - 855)

ՀՈՎՀԱՆՆԵՍ Դ ՈՎԱՅԵՑԻ 
(833–855) 
Հայոց կաթողիկոս 833–ից: Հաջորդել է Դավիթ Բ Կակաղեցուն: 

Ծն. թ. անհտ., ծնվել է Այրարատի Կոտայք գավառի Ովայք գյուղում: Մահացել է 855–ին Գեղարքունիքի Սոդք գավառում, ամփոփվել Մաքենացվոց միաբանության գերեզմանատանը: 
Եղել է Դվինի հայրապետանոցի ամենահեղինակավոր միաբաններից: Կաթողիկոս է ընտրվել Հայոց սպարապետ Սմբատ Բագրատունու հովանավորությամբ: Հովհաննես Դ Ովայեցու կաթողիկոս ընտրվելուն դեմ է եղել իշխանաց իշխան Բագարատ Բագրատունին, որը 841–ին հատուկ հրովարտակով հոգևորականներից պահանջել է կարգալույծ անել նրան և փոխարենը ընտրել ուրիշի: Հակառակորդներին տեղի տալով` Հովհաննես Դ Ովայեցին հեռացել է Դվինից և առանձնացել Գեղարդավանքում` հրապարակավ նզովելով Բագարատ Բագրատունու առջև իրեն ամբաստանողներին: 841–ին սպարապետ Սմբատ Բագրատունու և Սյունիքի իշխան Գրիգոր Սուփանի նախաձեռնությամբ Դվինում գումարվել է նախարարների ու եպիսկոպոսների ժողով, որտեղ դատապարտվել են Հովհաննես Դ Ովայեցուն զրպարտողները, և նա վերստին հաստատվել է Հայոց կաթողիկոսի գահին: Աչքի է ընկել առաքինի, սրբասուն վարքով, եկեղեցական բարեկարգություններով: Նրա օրոք` 851–ին, Հայաստանն ասպատակվել է արաբ զորապետ Բուղայի հրոսակների կողմից, գերեվարվել են նախարարները, գրավվել է նաև կաթողիկոսանիստ Դվինը, որտեղ նույն զորապետի հրամանով 853–ի նոյեմբերի 17–ին նահատակվել են հավատուրացության առաջարկը մերժած Ատոմ Անձևացին և նրա ընկերները (նրանց հիշատակին Հովհաննես Դ Ովայեցին տոն է սահմանել): 
Հովհաննես Դ Ովայեցին, չնայած ծեր հասակին, շրջել է տառապակիր ժողովրդի մեջ և իր խրատներով հուսապնդել, հավատի զորությամբ հույս ներշնչել շատերին: Ստեղծված ծանր պայմաններում հիվանդացել և առանձնացել է Գեղարքունիք գավառի Մաքենոցաց վանքում, որտեղ էլ վախճանվել է:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets