ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

12.07.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Գեւորգ Բ Գառնեցի (878 - 898)

ԳԵՎՈՐԳ Բ ԳԱՌՆԵՑԻ 
(877–897) 
Հայոց կաթողիկոս 877–ից: Հաջորդել է Զաքարիա Ա Ձագեցուն: 

Ծնվել է Այրարատի Կոտայք գավառի Գառնի գյուղում, ծն. թ. անհտ.: Մահացել է 897–ին Վանում, ամփոփվել Վանից ոչ հեռու գտնվող Կոխպանք և Ահևականք գյուղերի միջև գտնվող Ձորովանքում: 
Գևորգ Գառնեցին եղել է ժամանակի ամենանշանավոր հոգևորականներից: Հովհաննես Դրասխանակերտցին նրան ներկայացնում է որպես կաթողիկոսական տան պատվական այր: Կաթողիկոս է կարգվել Հայոց իշխանաց իշխան Աշոտ Բագրատունու ցանկությամբ: Ձեռնադրությունը կատարվել է մեծ շուքով Աստվածահայտնության ութերորդ օրը` հունվարի 13–ին, կիրակի օրը (ահեկան ամսի 28–ին): Գևորգ Բ Գառնեցու կաթողկոսության առաջին կեսը` 877–885–ը, անցել է խաղաղ և հանդարտ: Կարգավորել է Արծրունյաց Գրիգոր–Դերենիկ իշխանի և Տարոնի Աշոտ Կյուրոպաղատի հարաբերությունները: Այս շրջանում քաղկեդոնականության հետ կապված անհամաձայնության խնդիրներ են ծագում Գևորգ Բ Գառնեցու և Մաշտոց վարդապետի միջև, որն ավարտվում է կաթողիկոսի կողմից սպառնացող նզովքով: Գևորգ Բ Գառնեցին, սատարելով Աշոտ Բագրատունուն, մի քանի նախարարների նախաձեռնությամբ Արաբական խալիֆայության առջև բարձրացրել է հայկական պետականության վերականգման հարցը: 885–ին Աշոտ Բագրատունուն Հայոց թագավոր է օծել և օրհնել: Օրհնել է նաև Բյուզանդիայի կայսր Բարսեղ l–ի ուղարկած թագը: Աշոտ l–ի մահվան նախօրյակին, նրա իսկ հանձնարարությամբ, Գևորգ Բ Գառնեցուն են հանձնվում արծաթ և ոսկի` տնանկներին և աղքատներին բաժանելու համար: 
Աշոտ l–ի մահից հետո կարգավորել է գահաժառանգ Սմբատի և Աշոտ l–ի եղբոր` սպարապետ Աբասի լարված հարաբերությունները և միջնորդել, որպեսզի Աբասը գերությունից ազատ արձակի Կարսում բանտարկված վրաց իշխան Ատրներսեհին: 
Աշոտ l–ի մահից հետո 890–ին, կատարել է նրա որդու` Սմբատ l Բագրատունու թագօրհնեքը` դրանով առաջ բերելով Աշոտ Բագրատունու եղբոր` Աբաս սպարապետի դժգոհությունը, որը ցանկանում էր վրեժ լուծել կաթողիկոսից և հասնել նրա պաշտոնանկությանը: 
Դվինի ավերիչ երկրաշարժից հետո (894) հայրապետանոցը ժամանակավորապես տեղափոխվել է Զվարթնոց: 
Դողսի ճակատամարտի (894) նախօրյակին` Ատրպատականի ամիրա Ափշինը ձերբակալել է հաշտության առաջարկով իր մոտ եկած Գևորգ Բ Գառնեցուն: Երկու ամիս Փայտակարանում մնալուց հետո Աղվանից իշխան Համամի միջնորդությամբ ազատվել է` փրկագին վճարելով: Գևորգ Բ Գառնեցին պահպանել է Հայաստանի ներքին խաղաղությունը` վերջ տալով խառնակություններին: Նա կարգավորել է Վասպուրականի Արծրունիների ու Տարոնի Բագրատունիների գժտությունները: 
Թաղվել է Ձորովանքում (հետագայում Սալնապատի Ս. Գրիգորի վանք), որտեղ պահվում էին Գրիգոր Լուսավորչի գավազանը և շարժական սեղանը: 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets