ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

13.07.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Մաշտոց Ա Եղիվարդեցի (898 - 899)

ՄԱՇՏՈՑ Ա ԵՂԻՎԱՐԴԵՑԻ 
(897–898) 
Հայոց կաթողիկոս 897–ից: Հաջորդել է Գևորգ Բ Գառնեցուն: 

Ծնվել է 833–ին Սոթք գավառի Սոթք գյուղում: Մահացել է 898–ի հունվարին Գառնիում, աճյունն ամփոփվել է Գառնի տաճարից ոչ հեռու գտնվող մատուռում, որտեղ հետագայում կառուցվել է «վայելուչ եկեղեցի»: 
Ուսումնառությունն ստացել է հոր` Եղիվարդ գյուղի քահանա Գրիգորի, ապա` Թեոդորոս կրոնավորի մոտ: Սովորել է նաև Գեղարքունիքի Մաքենյաց վանքի դպրոցում` աշակերտել րաբունապետ Ստեփանոս վարդապետին, հմտացել աստվածաբանության և Ս. Գրոց մեկնաբանության մեջ: Քահանայապետական ձեռնադրությունն ընդունել է Սյունյաց Դավիթ եպիսկոպոսից: Եղել է անապատական, ճգնել Արտավազդի (Ծաղկաձոր) և Սևանա կղզու անապատներում, Սևանա վանքի վանահայր (863–897): 
Սյունյաց Վասակ Գաբուռ իշխանի կնոջ` Մարիամ Բագրատունու նյութական օժանդակությամբ Սևանա կղզում կառուցել է Ս. Առաքելոց և Ս. Աստվածածին եկեղեցիները (871–874): Ս. Առաքելոց վանքում հիմնադրել է միաբանություն և ստեղծել ուսումնագիտական կենտրոն, որտեղ դասավանդել է տարբեր առարկաներ: Բացի աստվածաբանական առարկաներից, այստեղ դասավանդվել են նաև քերականություն, ճարտասանություն, իմաստասիրություն և այլն: Դպրոցն ունեցել է նաև վարդապետական աստիճան շնորհելու իրավունք: Շուտով դպրոցի համբավը տարածվել է Հայաստանով մեկ և տարբեր վայրերից այստեղ ուսանելու են եկել հարյուրավոր ուսումնատենչ պատանիներ: Վանական հաստատությունն ու դպրոցը նյութապես ապահովելու նպատակով Աշոտ I թագավորը վանքին նվիրել է հինգ գյուղ և այգիներ` Երևանում ու Գառնիում: Այստեղ Մաշտոց Եղիվարդեցուն աշակերտել են Հովհաննես Դրասխանակերտցին (ապագա Ամենայն Հայոց կաթողիկոս Հովհաննես Ե) և Ստեփանոս Սևանցին (ապագա Ամենայն Հայոց կաթողիկոս Ստեփանոս Գ): 
Մաշտոց Եղիվարդեցին եղել է մեծ համբավ և հռչակ ունեցող աստվածաբան, սրբակենցաղ հոգևորական, համեստ և առաքինի անձնավորություն: Դա է պատճառը, որ Գևորգ Բ Գառնեցու մահից հետո 897–ի հունիսի 18–ին ընտրվել է Հայոց կաթողիկոս: Ընտրությանը հավանություն է տվել և նպաստել Հայոց թագավոր Սմբատ l–ը` «Հաճեալ հաւանեալ թագաւորն եւ գահամեծար իշխանքն եւ պատուական արք ազատք... կացուցին (զՄաշտոց) յաթոռ Ս. Լուսաւորչին» (Հովհաննես Դրասխանակերտցի): 
Գահակալել է շատ կարճ, ընդամենը յոթ ամիս: Սակայն հասցրել է բարեկարգել հոգևոր կյանքը, ինչպես գրում է ժամանակակիցը` «շինէր, հաստատէր եւ հարդարէր»: Դեռևս Սևանի անապատում սկսել էր մի գրքի մեջ ամփոփել Հայոց եկեղեցու ծիսական կարի կանոնները, որն իր անունով հայտնի է «Մաշտոց ծիսարան» վերտառությամբ: Գրել է նաև զանազան թղթեր (օրինակ` սպարապետ Աբաս Բագրատունուն ուղղված Թուղթը), որոնց մասին վկայում է իր ազգական և հաջորդ Հովհաննես Ե Դրասխանակերտցին: 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets