ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

15.07.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Ստեփաննոս Բ Ռշտունի (931 - 932)

ՍՏԵՓԱՆՈՍ Բ ՌՇՏՈՒՆԻ 
(929–930) 
Հայոց կաթողիկոս 929–ից: Հաջորդել է Հովհաննես Ե Դրասխանակերտցուն: 

Ծն. թ. անհտ., Ռշտունիք, մահացել է 930–ին Աղթամարում: Ամփոփվել է Աղթամարում: 
Եղել է Աղթամարի միաբանության անդամ, Ռշտունիք գավառի հոգևոր թեմի առաջնորդ: Այս հանգամանքը նկատի ունենալով է, որ Մ. Օրմանյանը նրան անվանել է Ռշտունի: Հովհաննես Ե կաթողիկոսի մահից հետո, որը տեղի է ունեցել Աղթամարում, Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունին նոր կաթողիկոսի ընտրությունը կազմակերպել է այստեղ, որով էլ ավելի մեծ շուք ու պատիվ է տրվել իր իշխանությանը: Բացի այդ Գագիկ Արծրունին փորձել է Աղթամարը դարձնել Հայոց կաթողիկոսների նստավայր` Մայր Աթոռը հաստատելով այստեղ: Բագրատունիների կենտրոնական թագավորությունն ի զորու չի եղել խանգարելու Գագիկ Արծրունու այս քայլը: 929–ին կաթողիկոսական աթոռը խաղաղ, առանց ցնցումների տեղափոխել է Վասպուրական: Փաստորեն Ստեփանոս Բ Ռշտունին առաջին Հայոց կաթողիկոսն էր, որ օծվել և գահակալել է Աղթամարում: 
Ստեփանոս Բ Ռշտունին կաթողիկոս դառնալուց հետո զգալի ջանքեր է թափել Աղթամարի Ս. Խաչ եկեղեցին համահայկական հոգևոր կենտրոն դարձնելու ուղղությամբ, միաբանությունը համալրել է կարող ուժերով, ծավալել վարչական բնույթի լայն աշխատանքներ: 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets