ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

17.07.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Եղիշե Ա Ռշտունի (938 - 943)

ԵՂԻՇԵ Ա ՌՇՏՈՒՆԻ 
(Եղիսե, Եղիշե Ռշտունեցի) (941–946) 
Հայոց կաթողիկոս 941–ից: Հաորդել է Թեոդորոս Ա Ռշտունուն: 

Ծն. թ. անհտ., Ռշտունիք: Մահացել է 946–ին Աղթամարում, ամփոփվել տեղի Ս. Խաչ եկեղեցու բակում : 
Մ. Օրմանյանի կարծիքով Ռշտունի է անվանվել ոչ այն պատճառով, որ եղել է Ռշտունիների նախարարական ընտանիքից, այլ այն, որ ծնունդով ռշտունեցի էր: Կրտսեր եղբայրն է Հայոց կաթողիկոս Թեոդորոս Ա Ռշտունու: Եղել է Ռշտունիք գավառի եպիսկոպոսը: Թեոդորոս Ա–ի մահից հետո ընտրվել է Հայոց կաթողիկոս, որով, ըստ էության, կաթողիկոսական աթոռի փոխանցումը տեղի է ունեցել ժառանգական իրավունքի հիման վրա: Նրա ընտրությանը նպաստել և հովանավորել է Վասպուրականի թագավոր Աշոտ–Դերենիկը: Եղիա Ա Ռշտունին գահակալել է խաղաղ պայմաններում: 
Կաթողիկոսության վերջին շրջանում` 945–ին, Բյուզանդական կայսրության արևելյան երկրամասերում Ռոմանոս l Լեկապենոս կայսեր նախաձեռնությամբ հայերի նկատմամբ սկսվել է դավանական անհանդուրժողականության մի քաղաքականություն, որի նպատակն է եղել հայերին պարտադրել քաղկեդոնականություն: Այդ քաղաքականության հետևանքով «բազմութիւնք կրօնաւորաց հալածեալք ի Հոռոմոց աշխարհեն սակս ուղղափառութեան» տեղափոխվել են Մեծ Հայքի կենտրոնական գավառները: Եղիա Ա Ռշտունինին հովանավորել և բազմակողմանի օգնություն է ցույց տվել գաղթած հայ հոգևորականներին: Եղիա Ա Ռշտունին Աղթամարում նստող Հայոց երեք կաթողիկոսներից վերջինն է: 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets