ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

26.07.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Սերգո Պայազատ

Սերգո Պայազատ (1909, սեպտեմբեր 14 - 1971, հուլիս 26), հայ բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934-ից:

Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի): 1930-ին ավարտել է Թիֆլիսի հայկական մանկավարժական տեխնիկումը: 1926 - 1931-ին աշխատել է Թիֆլիսի «Պրոլետար» թերթում, 1931-1934-ին` Լենինականի «Բանվոր» թերթում: 1941-1946-ին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին:
1939-ին Լենինականի Մռավյանի անվան թատրոնը բեմադրել է նրա «Հարսանիք» պիեսը: Հայկինոն 1940-ին նրա սցենարով նկարահանվել է «Մեր կոլխոզի մարդիկ» («Քարտեզում չնշված կետը») կինոնկարը: Ռուսերեն առանձին գրքով լույս է տեսել նրա «Կաղնուտի սիրահարները» (Երևան, 1956): Մահացել է Երևանում:

Սերգո Պայազատի երկերի մատենագրությունը
Երկու երգ գյուղերին, Թիֆլիս, 1926:
Հողաշեն, Թիֆլիս, 1929:
Մանր մարդիկ, Երևան, Պետհրատ, 1931:
Կաղնուտի սիրահարները, Երևան, Հայպետհրատ, 1948:
Ա. Պ. Չեխով, Երևան, Հայպետհրատ, 1960:

Ս. Պայազատի կատարած թարգմանությունները (ռուսերեն)
Տարախովսկայա, Նոր տուն, Երևան, Պետհրատ, 1931, 14 էջ:
Ինը հարյուր հինգ, Երևան, Պետհրատ, 1933, 12 էջ:
Բ. Պոկրովսկի, Հաղթանակ, Երևան, Պետհրատ, 1933, 14 էջ:
Ա.Պ. Չեխով, Շնիկով տիկինը, Երևան, Հայպետհրատ, 1946:
Գի դը Մոպասան, Ընտիր երկեր (գրքի մեջ մտնող «Շալի», «Ճանապարհին», «Կլոշետ», «Շրջմոլիկը» գործերը թարգմանել է Սերգո Պայազատը), Երևան, Հայպետհրատ, 1950, 692 էջ:
Սերգեյ Ռոզանով, Տրավկայի արկածները (թարգմանության հեղինակակից Պարույր Ջոթյան), Երևան, Հայպետհրատ, 1951, 162 էջ:
Լեհական նովելներ, Երևան, Հայպետհրատ, 1955, 308 էջ:
Ա.Պ. Չեխով, Շնիկով տիկինը, Երևան, Հայպետհրատ, 1964, 152 էջ:
Հ. Իբսեն, Պիեսներ, Երևան, «Հայաստան», 1968, 354 էջ:
Ա.Պ. Չեխով, Ավագ այգեպանի զրույցը, Երևան, «Հայաստան», 1969, 187 էջ:

Աղբյուր
(1981) Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող», 364-365։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets