ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

04.07.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՕՐ

Հայաստանի Ազգային գրադարանը աշխարհի ամենախոշոր հայերեն գրականության պահոցն է: Հիմնադրվել է 1921 թվականին: Պաշտոնապես բացվել է 1922-ին: Այն գտնվում է Աբովյանի պուրակի հարևանությամբ, Տերյան 72 հասցեում:

Հայաստանի ազգային գրադարանի պատմության սկիզբն համարվում է 1832թ, երբ հիմնադրվում է Երևանի Արական գիմնազիայի գրադարանը: Հայաստանի Մինիստրների Խորհրդի նիստում ընդունված «Պետական հանրային մատենադարանի մասին» օրենքով գրադարանը ստանում է
պետական գլխավոր գրադարանի կարգավիճակ: 1919-1921թթ-ին գրադարանի առաջին տնօրեն Ստեփան Կանայանի ջանքերով հաջողվում է հավաքել, գնել և ժողովել Թիֆլիսի, Բաքվի, Ախալցխայի և Կարսիհայկական կազմակերպությունների, ընկերությունների, ուսումնական հաստատությունների գրադարանները և դրանք տեղափոխել Երևան:
Առաջին հավաքածուները, որոնց հիմքի վրա ձևավորվում են գրադարանի ֆոնդերը, հայ պետական, հասարակական և մշակութային գործիչներ Ալեքսանդր Մյասնիկյանի, Ն. Արղությանի, Բ. Ղորղանյանի, Լեոյի անձնական գրադարաններն էին,Ներսիսյան դպրոցի և այլ ազգային, մշակութային, ուսումնական հաստատությունների հավաքածուները:
1925-1990թթ. գրադարանը կոչվել է Ալեքսանդր Մյասնիկյանի անունով, քանի որ վերջինս բավականին խոշոր ներդրում էր ունեցել գրադարանի կայացման գործում:
1982թ.-ին հիմնադրման 150-ամյակի կապակցությամբ, գրադարանը պարգևատրվել է «Ժողովուրդների բարեկամության» շքանշանով:
1999թ.-ից հուլիսի 4-ը նշվում է որպես Հայաստանի Ազգային գրադարանի օր:
2012թ.-ին լրանում է Հայաստանի Ազգային գրադարանի 180 և գրադարանի գրահրատարակչական գործունեության 75 ամյակները:
Գրադարանը կապեր ունի շուրջ 40 երկրների 130-ից ավելի կրթամշակութային հաստատությունների, գրադարանների և կազմակերպությունների հետ:
Ազգային գրադարանը նախաձեռնել է միջոցառումների լայն ծրագիր նվիրված հայկական գրատպության 500-ամյակին և ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը գրքի միջազգային մայրաքաղաք հռչակելուն:
Այժմ Գրադարանում կա ավելի քան 7 միլիոն կտոր գիրք: Ամենահին գիրքն Ուրբաթագիրքն է: Այն առաջին հայկական տպագիր գիրքն է (Վենետիկ, 1512թ.) և տպագրվել է Հակոբ Մեղապարտի կողմից: Բացի Ուրբաթագրքից, գրադարանում պահպանվում են նաև Մեղապատի կողմից տպագրված բազմաթիվ այլ գրքեր` Պատարագատետրը (պատճեն), Պարզատումարը, Տաղարանը, Աղթարքը (պատճեն):


Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets