ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

23.07.2013

ԿԱՐՍԻ ՆԱՀԱՆԳԻ ԳԱՂԹԱԿԱՆՆԵՐԻ ԽՆԴՐԱՆՔԸ ԳԵՎՈՐԳ Ե ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ ԻՐԵՆՑ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԵՐԸ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

ԿԱՐԻՆԵ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
5 մայիս 1918 թ. 
Ալեքսանդրապոլ

Վեհափառ Տէր, մենք, Կարս նահանգի տասնեակ հազարաւոր փախստական հայերս հաւաքուելով Ալէքսանդրապոլի Ս. Փրկիչ եկեղեցւոյ հայաթում 1918թ. մայիս ամսոյ 5ին (ն[որ] տ[ոմարով]) Բասենւոյ շրջանի Գիւղանթափ գիւղի Յակոբ քահանայ Միրզայանի նախագահութեամբ և Կարս քաղաքի բնակիչ Գէորգ Ասատրեանի քարտուղարութեամբ ժողով կազմակերպելով որոշեցինք 1. ի նկատի ունենալով, որ քրդական և թրքական հորդաների հրից ու սրից ազատուած մեր ընտանիքները սովից և զանազան վարակիչ հիւանդութիւններից պիտի կոտորուին, որոնց ազատելու համար զրկուէցինք մեր ինչքից և կարողութիւններից, 2. ի նկատի ունենալով, որ մեր զանազան մարմինները և կուսակցութիւնները իրենց քաղաքական տհասութեան և անգործ ու անկազմակերպ վիճակով միշտ մեզ խաբեցին և ծայր աստիճան թշուառութեան հասցրին, 3. ի նկատի ունենալով, որ այլևս յիշեալ մարմինների գործունէութեան վրայ յոյս դնելը և նրանց խոստումներին հաւատալը անմտութիւն է, մենք տանջուող ժողովուրդս, այսօրուանից կտրում ենք որևէ կապ տեղիս այդ մարմինների հետ, և իբրև համայն հայ ազգի պաշտօնական պէտի ու ներկայացուցչի դիմում ենք Ձեզ, Վեհափառ Տէր, հետևեալ աղերսագին խնդրանքով 1. կամ միջնորդել, ուր որ հարկն է, մեր ընտանիքների կեանքն ապահովելու, 2. կամ եվրոպական կռւող կամ չեզոք պետութիւններից որևէ մեկի հովանաւորութեան տակ մեր ընտանիքների կեանքի և կայքի ապահովութեան խոստումով վերադարձնել մեզ մեր հայրենիքն աշխատելու և շենացնելու:
Վեհափառ Տէր, որովհետև ցարդ մեզ լսող, մեր խօսքը կատարող չի եղել, եթէ մեր այս վերջին յոյսը յանձին իր ընտրած հովուապէտի չիրականանայ շուտով, այն ժամանակ հուսահատուած և անտեր ժողովուրդը ինքն իր գլխի ճարը կգտնի: 
Ժամանակի և հանգամանքի դժբախտ բերմամբ՝ անհնարին եղաւ մի քանի տասնեակ հազարաւոր ժողովրդի ստորագրութիւնը հաւաքել, ստորագրում ենք միայն ժողովի նախագահը և քարտուղարը, յանձն առնելով սոյն խնդիրը անձամբ Վեհիդ ներկայացնելու իր ներկայացուցիչների միջոցով, որոնք ընտրուած են հետևեալ գիւղից, հետևեալ անձը՝ Կարսի շրջանից Սահակ Պօղոսեանց: 
Նախագահ ժողովի՝
Յակովբ քահանայ Միրզոյեան
Քարտուղար՝ Գէորգ Ասատրեան
ՀԱԱ, ֆ. 57,ց. 5, գ. 178, թ. 2: Բնագիր: Ձեռագիր:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets