ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

05.07.2013

ՀԱՅ ՆՇԱՆԱՎՈՐ ԿԱՆԱՅՔ - Զաբել


Բաժինը վարում է՝ ՏԱԹԵՎԻԿ ՇԱՀԻՆՅԱՆԸ

ԶԱԲԵԼ 

Ծնվ. է 1215թ., Սսում, եղել է Կիլիկյան Հայաստանի Լևոն Մեծագործ արքայի դուստրը: 
1219թ., հոր կամքով կարգվել է թագաժառանգ, գահակալել է 1222թ.: Նրա խնամակլն է եղել Կոստանդին Գունստաբլը: 
1222թ. Լևոն Բ. թագավորի մահից հետո, Կիլիկիո իշխանները, 7 տարեկան Զաբելին կնության են տվել Անտիոքի և Տրիպոլի դուքս Բուհեմոնդի որդի, թագաժառանգ Ֆիլիպին, նրան հանձնելով նաև Հայոց գահը: Վերջինս վարել է հակահայկական քաղաքականություն և Անտիոք տեղափոխել հայոց գանձերը:
1225թ. Կոստանդին խնամակալը տապալել է Ֆիլիպին, մահապատժի ենթարկել: Նա 1226թ. պաշարել է Սելևկյա ամրոցը, վերադարձրել արքայադստերը և Տարսոնի Ս. Սոփիա տաճարում ամուսնացրել իր որդի Հեթումի հետ (Հեթում Ա.)` շնորհելով նրան
արքայի տիտղոս և հռչակելով թագավոր: 
1238թ. Զաբելը հովանավորել է Անդուլ մենաստանի վերակառուցմանը, Սիս քաղաքում կառուցել Կաթողիկե և Ս. Մարինե եկեղեցիները: 
1241թ. Զաբել թագուհու կամոք, պետական միջոցներով հիմնվել է հիվանդանոց, որը առաջինն էր Եվրոպայում, որտեղ բուժումը անվճար էր` առանց ազգային ու դասային խտրականության: Հիվանդանոցը գոյատևել է մինչև Կիլիկիայի հայոց թագավորության կործանումը` 1375թ. ապրիլի 22-ը: 
Զաբել թագուհին մահացել է 1252թ. հունվարի 22-ին, թաղված է Դրազարկում, Ռուբինյանների արքայական դամբարանում: 
Աղբյուր` Հայուհիներ հանրագիտարան

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets