ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

11.07.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Էդուարդ Թոփչյան

Էդուարդ Թոփչյան (1911, հուլիսի 11 - 1975, սեպտեմբերի 3), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, ՀԽՍՀ կուլտուրայի վաստակավոր գործիչ (1970), քաղաքական գործիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1942-ից։

Ծնվել է Սուրմալուի գավառի Էվջիլար գյուղում։ 1932-ին ավարտել է Երևանի պետական համալսարանիպատմագրական ֆակուլտետը։ 1935-ին ուսուցչություն է արել Երևանի դպրոցներում։ 1935-38-ին սովորել է Լենինգրադի արվեստագիտության ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1938-39-ին եղել է «Գրական թերթի» խմբագրի տեղակալ, 1939-41-ին` Արմֆանի լեզվի և գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող։ 1941-43-ին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել հայրենական մեծ պատերազմին։ 1943-44-ին «Սովետական գրականություն և արվեստ» ամսագրի խմբագիրն էր, 1944-46-ին` Հայաստանի գրողների միության վարչության պատասխանատու քարտուղարը, 1946-52-ին` ՀԽՍՀ ԳԱ գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող, ապա խորհրդային գրականության սեկտորի վարիչ, 1953-54-ին` նույն ինստիտուտի դիրեկտոր, 1954-75-ին Հայաստանի գրողների միության վարչության առաջին քարտուղար։
Եղել է ՀԽՍՀ IV-VIII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ, 1967-71-ին` ՀԽՍՀ գերագույն սովետի նախագահ։
Նրա առաջաբանով են լույս տեսել Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի հայերեն թարգմանությունը և Լևոն Շանթի երկերի ժողովածուն։
Պարգևատրվել է Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի, Աշխատանքային կարմիր դրոշի (2) և «Պատվո նշան» (2) շքանշաններով։ Մահացել է Երևանում։

Է. Թոփչյանի երկերի մատենագրությունը
  • Վահան Տերյան, Երևան, Հայպետհրատ, 1945, 47 էջ։
  • Հոկտեմբերը և հայ ժողովրդի ճակատագիրը, Երևան, «Միտք», 1965, 27 էջ։
  • Վերածնունդ (ժողովածուի մեջ տեղ է գտել Էդ. Թոփչյանի «Արնաթաթավ գիրքը» հոդվածը), Երևան, «Սովետական գրող», 1977, 552 էջ։
  • Երկեր երկու հատորով, գիրք 1, Վերածնության խորհուրդը, Երևան, «Սովետական գրող», 1977, 516 էջ։
  • Հայ նոր գրականության պատմություն, հատոր 5 (գրքի «Լևոն Շանթ» գլուխը գրել է Էդ. Թոփչյանը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1979, 1016 էջ։
Աղբյուրներ
(1986) Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող», էջ 200-201։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets