ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

23.07.2013

ՀԱՅ ՆՇԱՆԱՎՈՐ ԿԱՆԱՅՔ - Աննա Իշխանուհի

Բաժինը վարում է՝ ՏԱԹԵՎԻԿ ՇԱՀԻՆՅԱՆԸ

ԱՆՆԱ ԻՇԽԱՆՈՒՀԻ
Ծնվել է 963թ. մարտի 13-ին Բյուզանդիայի մայրաքաղաք Կ.Պոլսում: Նա Բյուզանդիայի քսան հայազգի կայսրերից մեկի՝ Ռոմանոս Բ-ի դուստրն էր: Վասիլ Բ Բուլղարասպան կայսեր քույրը: 
988թ. իրենց դեմ ծագած ապստամբությունը և դավադիր զորահրամանատարներին ճնշելու նպատակով Վասիլ և Կոստանդին կայսրերը ռազմական օգնություն են խնդրում Կիևյան Ռուսիայի մեծ իշխան Վլադիմիր Սվյատոսլավիչից: Իշխանը օգնության դիմաց կնության է պահանջում նրանց քրոջը ՝ Աննային: Եղբայրները համաձայնվում են պայմանով, որ իշխանը ընդունի քրիստոնեություն և այն հռչակի պետական կրոն:
Երկկողմանի համաձայնությունը կայանում է արքայաքույր Աննան Խերսոնում ամուսնանում է Վլադիմիրի հետ և դառնում Կիևյան Ռուսիայի մեծ իշխանուհի: Համաձայն տարեգրության այդ նույն ժամանակ հիվանդանում են մեծ իշխանի աչքերը:Աննան նրան համոզում է մկրտվել, որից հետո իշխանը ապաքինվում է: Իշխանուհի Աննայի նախաձեռնությամբ Կիևում կառուցվում է շքեղ իշխանական նստավայր և երկու եկեղեցի: 
Իշխանուհի Աննան ﴾տիտղոսը հաստատվել է Իվան Ահեղի օրոք) ակտիվորեն մասնակցել է Ռուսիայում քրիստոնեության տարածման գործին, կառուցել բազում եկեղեցիներ: Վլադիմիրի եկեղեցական օրենսգրքում խոսվում է , որ իշխանը եկեղեցական հարցերով խորհրդակցում էր կնոջ հետ:
Կիևյան Ռուսիայի Մեծ Իշխանուհի Աննան վախճանվել է 1011թ. իշխանի մահից չորս տարի առաջ և թաղված է նրա կողքին Դոսյատինի եկեղեցում:

Աղբյուր՝ Հայուհիներ հանրագիտարան

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets