ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

18.07.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Միսաք Թորլաքյան

ՎԱԶԳԵՆ Ա ՎԵՀԱՓԱՌԸ ՕՐՀՆՈՒՄ Է
ՎՐԻԺԱՌՈՒ ՄԻՍԱՔ ԹՈՐԼԱՔՅԱՆԻՆ
Նեմեսիսի հայ վրիժառու, ՀՅԴ անդամ Միսաք Թորլաքյանը ծնվել է 1888 թ. Տրապիզոնի նահանգ Կյուշանա գյուղում:
Հայ ազատագրական պայքար է մտել 17 տարեկանում` կազմակերպելով մահմեդական լազերի դեմ պայքարող հայ վրիժառուների խումբ, որը զբաղվել է նաև զենք ու զինամթերք հայթայթելով: Առաջին աշխարհյամարտի տարիներին, խուսափելով թուրքական զինծառայությունից, ապաստանել է լեռներում:
1915-18թթ. ծառայել է ռուսական բանակում որպես հետախույզ:
1921-ի հուլիսի 18-ին Միսակ Թորլակյանը Կոստանդնուպոլսում ոչնչացրել է Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Բիհբութ Ջիվանշիր Խանին:
Թորլակյանի գործընկերներն էին Երվանդ Ֆունդուկյանն ու Հարություն Հարությունյանը: Անգլիական Ռազմական Դատարանը դատել է Թոռլակյանին և արդարացրել՝ որպես անմեղսունակ, նրա արարքը բնորոշելով որպես արտակարգ հուզմունքի վիճակում կատարված սպանություն:
1921թ. հոկտեմբերին անցել է Հունաստան, ապա Բելգրադ ու Բուխարեստ: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ղրիմում և Նովորոսիյսկում գերությունից է ազատել բազմաթիվ հայերի: Հետպատերազմյան տարիներին ապրել է Շտուտգարտում (Գերմանիա), իսկ
1952թ. տեղափոխվել Քալիֆորնիա:
Մահացել է 1968թ. Քալիֆորնիայում:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets