ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

13.07.2013

Սայաթ-Նովա. ԵՐԳ, ԽՈՐՀՐԴԱՆԻՇ, ԱՌԱՍՊԵԼ...

Սայաթ-Նովան ընդհանուր համոզմամբ արևելյան աշուղական պոեզիան բարձրացրեց բանաստեղծության աստիճանի, գտավ հավերժական թեմաներն իր ժամանակի մեջ մշակված գեղարվեստական արտահայտչամիջոցներով նորովի ու կատարայալ ներկայացնելու բանալին, գտավ աշուղական մեղեդիների ու բանաստեղծական խոսքի ներդաշնակ համադրության գաղտնիքը:
Հովհաննես Թումանյանի բնորոշմամբ «վիթխարի սիրահար» Սայաթ-Նովան իր խորհրդավոր ու առեղծվածներով լի կենսագրությամբ, ստեղծագործությունների տարբեր ընկալումներով ու մեկնաբանություններով հայ մշակութային իրականության մեջ շարունակեց ու շարունակում է ապրել ինքնուրույն կյանքով որպես երգ, որպես խորհրդանիշ ու առասպել: Նրա մասին նկարահանվեցին ֆիլմեր, գրվեցին ու գրվում են բազում ուսումնասիրություններ, սակայն անսպառ են նրա ստեղծագործության գաղտնիքներն ու անանցանելի է նրա խաղերի հմայքը:
«Սայաթ-Նովա. երգ, խորհրդանիշ, առասպել» ֆիլմը պատմում է բանաստեղծի կյանքի ու ստեղծագործության մասին:
Ֆիլմի հեղինակ` Հայկ Համբարձումյան, ռեժիսոր` Վահե Սուքիասյան, օպերատոր` Մեսրոպ Ավետիսյան

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets