ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

04.07.2013

Ի ՀԻՇԱՏԱԿ ՀՐԱՉ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

Դո՛ւ, որ անցար հազար ու մի հրդեհներով,
Տեսար ընկած զինվորներիդ անհամար,
Խոցվել էր սիրտդ բյուր տառապանքով,
Բայց մարտնչում էիր դու առյուծաբար:

Այսօր քո շիրմին ենք մենք այցի գալիս,
Խոր ցավն ու վիշտը հանգիստ չի տալիս,
Մի՞թե չենք տեսնի հաղթական պարդ,
Չենք լսի Էրգրի` Սասնո բարբառդ:

Քաջասի՛րտ մարտիկ, ե՛լ անցիր առաջ,
Մասիսն էլ.. .Նայի՛ր, դեմքը խոժոռած,
Նայում է վհա՜տ, սպասում ճամփադ,
Անվեհե՛ր զինվոր, ե՛լ կանգնիր առաջ:

Արծվի թևերը թե որ կտրում են,
Նա չի՛ ընկնում, անտես է թռչում,
Ճախրի՛ր դու հպարտ, հայոց լազուրում,
Հրաչ Մուրադյան, ոգի՛դ անկոտրում:
Քաջասի՛րտ ընկեր, ե՛լ կանգնիր առաջ...

Հայկ Մանուկյան


Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets