ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

31.07.2013

ՀԱՅ ՆՇԱՆԱՎՈՐ ԿԱՆԱՅՔ - Շուշանիկ

Բաժինը վարում է՝ ՏԱԹԵՎԻԿ ՇԱՀԻՆՅԱՆԸ

ՇՈՒՇԱՆԻԿ
Շուշանիկը (ավազանի անունը` Վարդենի) ծնվել է 409թ.: Նա հայոց քաջ նահատակ քաջ Վարդան Մամիկոնյանի դուստրն էր,Սուրբ Սահակ Պարթև կաթողիկոսի թոռնուհին: Ծնողները նրան կոչել էին Վարդանուհի:
Ստացել է հիմնավոր կրթություն, եղել է բարեպաշտ ու աստվածապաշտ: Վայելչագեղ էր ու սիրունատես, բայց նրան վիճակված էր ընտանեկան դաժան ու դառն կյանք: 
Քաղաքական նպատակներով, նրան կնության են տվել Վրաստանի Աշուշա բդեշխի որդի Վազգենին: 
Վարդանանց նահատակությունից հետո, Վազգենը գնացել է Տիզբոն, ուրացել քրիստոնեությունը և ամուսնացել պարսկուհու հետ: 
Վազգենին ոչ մի կերպ չի հաջողվել հավատափոխ անել կնոջն ու երեխաներին: Ստիպված Շուշանիկը երեխաների հետ ապաստանել է մի եկեղեցում: Վազգենը պահանջել է, որ վերադառնա` սպառնալով քանդել բոլոր եկեղեցիները, հալածել քրիստոնյաներին: 
Շուշանիկը վերադարձել է, բանտարկվել, ենթարկվել հալածանքների, կրել անմարդկային տառապանք:
Բդեշխի բացակայության ժամանակ նա զբաղվել է բժշկությամբ, սատարել աղքատներին: 
Այդ տարիներին նա Հայաստանի Տարոն գավառ է ուղարկել վրաց լուսավորիչ կույս Նունեի խաչը, որը հայերը կոչել են Շուշանի խաչ: Այն սկզբում դրվել է Արտագերս ամրոցում, 1904թ. տեղափոխվել է Անի, հետագայում ցավոք սրտի անհետացել է: 
Շուշանիկը մահացել է բանտարկության յոթերորդ տարում, 475թ.:
Հայոց եկեղեցին սրբացրել է Շուշանիկին: Նրա հիշատակը տոնում են Խաչվերացի երկրորդ կիրակիին հաջորդող երեքշաբթի օրը: 
Աղբյուր` Հայուհիներ հանրագիտարան

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets