ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

12.07.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Կարլեն Աբրահամյան

Կարլեն Արամի Աբրահամյան (1936, հուլիսի 12 -), հայ արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1985-ից։

Ծնվել է ՀԽՍՀ Հոկտեմբերյանի շրջանի Նորապատ գյուղում։ 1962-ին ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի մեքենագիտության ֆակուլտետը (հեռակա)։ 1956-63-ին աշխատել է Հոկտեմբերյանի հաստացաշինական գործարանում որպես ավագ ինժեներ, 1963-67-ին եղել է Հոկտեմբերյանի «Կոմունիզմի ուղիով» շրջանային թերթի պատասխանատու քարտուղարը, 1967-69-ին ՀԿԿ Հոկտեմբերյանի շրջկոմի արդյունաբերության, շինարարության և քաղաքային տնտեսության բաժնի վարիչը։ 1969-75-ին աշխատել է որպես Հոկտեմբերյանի ապակե տարաների գործարանի դիրեկտոր, 1975-ից Հոկտեմբերյանի ֆուրնիտուրայի գործարանի դիրեկտոր։
Նրա առաջին պատմվածքը տպագրվել է 1961-ին, «Պիոներ» ամսագրում։

Կ. Աբրահամյանի երկերի մատենագրություն
Ռիվա Դանո, քեռի, Երևան, «Հայաստան», 1969, 20 էջ։ 
Կարոտի երեքնուկ (վիպակներ), Երևան, «Սովետական գրող», 1982, 180 էջ։ 
Վաղը դպրոց ենք գնալու (ժողովածուում տպագրվել է Կ. Աբրահամյանի «Ինչու էր տխուր աղջկա ժպիտը» պատմվածքը), Երևան, «Լույս», 1982, 215 էջ։ 

Աղբյուր
(1986) Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող», էջ 19։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets