ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

06.07.2013

ՄԵՐ ՄԵԾԵՐԸ - Սիամանթո

Սիամանթո (Ատոմ Յարճանյան) (1878-1915), արևմտահայ բանաստեղծ։
Սիամանթոն ծնվել է 1878թ. օգոստոսի 15-ին Արևմտյան Հայաստանի Ակն քաղաքում։ Սկզբնական կրթությունը ստանում է ծննդավայրի Ներսիսյան վարժարանում։ 1892թ. նրանց ընտանիքը տեղափոխվում է Պոլիս, այնտեղ նա երկու տարի սովորում է Միրիճանյան դպրոցում, իսկ այնուհետև Պերպերյան վարժարանում։
Սիամանթոյի առաջին բանաստեղծությունը լույս է տեսել 1898թ-ին, «Վաղվան ձայնը» (Մանչեստր) թերթում: Հաջորդ գործերը տպագրվել են «Անահիտ» (Փարիզ), «Բանբեր» (Պետերբուրգ), «Հայրենիք» (Բոստոն), և այլ պարբերականներում: 1902թ-ին տպագրվել է նրա առաջին՝ «Դյուցազնորեն» ժողովածուն, և գրական աշխարհը ողջունել է գաղափարի բանաստեղծի հայտնությունը: Այնուհետև հրատարակվել են «Հայորդիներ» ընդհանուր խորագրով բանաստեղծական 3
շարքերը (1905, 1906 և 1908թթ.): Եթե «Դյուցազնորեն»-ում հիմնականում ցասման և պայքարի տրամադրություններ են («Արշալույսները», «Ճակատամարտը» և այլն), ապա երկրորդում գերիշխողը հոգեկան ապրումներն են: Պատմության դասերի մեջ խտացնելով դարերի վրեժը («Դարերու վրեժ», «Հողին ձայնը», «Մենախոսություն» և այլն) ու շիկացնելով այն փլատակված հայրենիքի սարսուռներով («Որբերու ճակատագրեն», «Բանտերու խորանեն», «Կախաղաններու կատարեն» և այլն)՝ Սիամանթոն ազատագրական պայքարի է կոչում Հայորդուն ու նրա հերոսական մաքառումները բոցավառում հաղթանակի հավատով: 1907թ-ին Փարիզում լույս է տեսել «Հոգեվարքի և հույսի ջահեր» շարքը, որտեղ գերակշռողը տառապանքի փիլիսոփայական վերապրումներն են:


Միևնույն ժամանակ նահատակության հերոսը հույսի ջահեր է վառում նրա հոգում («Ես երգելով կուզեմ մեռնիլ...», «Ասպետին երգը», «Հույսին համար» և այլն): 1908թ-ին՝ երիտթուրքերի պետական հեղաշրջումից ու սահմանադրության ընդունումից հետո, Սիամանթոն նույնպես վերադարձել է Կոստանդնուպոլիս: 1909թ-ին գրել է «Կարմիր լուրեր բարեկամես» շարքը՝ հայոց եղեռնամատյանի արյունոտ էջը. սկսվում է «Սուգ» բանաստեղծությամբ, որին հաջորդում են արյունոտ դրվագներ պատմող 11 նամակ-քերթվածներ («Պարը», «Քավություն», «Լոգանք», «Դաշույն» և այլն), սակայն ավարտվում է «Հաղթանակ մը» բանաստեղծությամբ, որտեղ Սիամանթոն պայքարի կոչ է անում՝ համոզված, որ արիաբար մաքառելու ունակ ժողովուրդը չի կորչի: 1909թ-ին Սիամանթոն մեկնել է ԱՄՆ, որտեղ եղել է Բոստոնում լույս տեսնող «Հայրենիք» թերթի խմբագիրներից մեկը։ Նա լույս է ընծայել բանաստեղծությունների նոր շարք՝ «Հայրենի հրավեր»:
1913թ-ին ուղևորվել է Թիֆլիս, ընկերանալով Հայ Հեղափոխական Դաշնակցության հիմնադիրներից Սիմոն Զավարյանի դագաղին, հանդիպել հայ գրողների և ազգային գործիչների հետ, այցելել Էջմիածին, Օշական, գնացել Բաքու, ապա մեկնել Եվրոպա: Վերադարձել է Կոստանդնուպոլիս լավատեսությամբ լեցուն ու նոր մտահղացումներով: Նրա պոեզիան որոշ աղերսներ ունի Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի հետ: Սիամանթոյի բանաստեղծություններից թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets