ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

29.07.2013

ԼԻԶԲՈՆԻ ՄԵ՛Ր ԸՆԿԵՐՆԵՐԸ

Հավատարմության համբույր, նորագույն ազատագրական պայքարի առաջին փամփուշտներն արձակող ձեռքերին:

Երբ սկսում ես բախվել իրականությանը, թերթել սեփական պատմությանդ խունացած էջերը, ընթեռնելի կամ ոչ, հասկանում ես, որ պատմությունդ ամեն դեպքում կերտել են հերոսները այլ ո՜չ տականքները: Պատմությունդ կերտել են նվիրյալները, բնավ ո՜չ դավաճանները: Հասկանում ես, որ պատմությունդ կերտել են ո՜չ սրիկաները...
Եվ ահա, այսօր մեր սեղանին է դրված այդ պատմության նվիրական էջերի մի գտնված գլուխը, որ եկավ լրացնելու՜, ամբողջացնելու՜, հայ ժողովրդի, հայոց պատմության աստվածաշունչ մատյանը: Արժանի գրոց ու հիշատակման:
Հայրենիքն ամենամեծ սրբությունն է, որը ցավո՛ք զոհեր է պահանջում:
Ոգեկոչման այս երեկոն ցավի, հուշի ու միաժամանակ հպարտության հետևանքի դրսևորումն է: 
Նահատակ այս տղաները Լիզբոնում ապտակեցին մեր քնած երիտասարդությանը, արթնության կոչ ուղղելով. թե, որ իրենք էլ ժամանակ չունին անհատական կյանքի մասին մտածելու, թե, որ իրենք էլ շատ հպարտ են, որ հայ են ծնվել, որովհետեև հայ պիտի մեռնին, թե, որ իրենք էլ խենթեր են բայց չակերտյալ խենթեր, որ թե իրենք էլ կուզեին տեսնել մեր ժողովուրդը խաղաղ ու հանգիստ և, որ իրենք առաջինները չեն, որ քայլում են այս ճանապարհով... որ թե իրենք էլ...
Այսօր, ես իմ սերունդի անունից խոնարհումի ու հարգանքի իմ ներողության խունկն եմ ծխում Հայրենիքի Ազատության տաճարի բագինին դրված Լիզբոնի իմ ընկերներին ու խոստանում՝ այլևս տկար չլինել: Այլևս սիրել Հայրենիքը, նոր սերունդի մեջ հաստատ պահել գաղափարի կրակը, որ Վահագնի բագինից էին վերցրել Լիզբոնի իմ ընկերները:
Հայրենիք չտեսած, սակայն հայրենիքի ցավը աչքերի մեջ կոպերի տակ հազիվ խեղդելով գնացին Լիզբոն, Լիզբոնի իմ ընկերները:
Գիտեին, որ վերադարձ չունեն, բայց գիտեին նաև, որ օձին իր բնում պիտի խեղդեն: 
Արդարության այս մարտիկներն էին, որ դարձան փարոս, Էրգրի փշոտ ու տատասկոտ ճանապարհին:
Այս մարտիկներն էին արդարության, որ եկան լրացնելու հատուցման ապրիլը:
Ողջույն Ձեզ, Հայկական Ցեղասպանության Արդարության մարտիկներ: Գնդակի լեզվով խոսող մարտիկներ: Գնդակի նման համառ, վճռական... Գնդակի լեզվով հրամայական...
Խոնարհումի ու հիացումի իմ պսակը Ձեզ... Դուք արդարության պաշտպան հերոսներ: Դուք արդար դատի նվիրյալ քաջեր: Դուք արդարադատ: Դուք արդարություն: 
Երանի՛ նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան: /Մաթ. 5-6/ Երանի՛ Ձեզ... Լիզբոնի ի՜մ ընկերներ...
Ազատություն կամ Մահ... Սիրելի՜ ժողովուրդ այս են պահանջել քո ազատության ու արդարության համար նահատակված հերոսները, այս են պահանջում քո մարտիկները Հայ Յեղափոխական Բանակի մարտիկները: 
Այս էին պահանջում Լիզբոնի մեր ընկերները՝ Արան ու Սեթոն, Սիմոնն ու Վաչեն, Սագոն ու... 
Ահա հայոց պատմության գտնված էջերում այսօր կարդալու ենք մի հատված կոչված Լիզբոնից: Սերտելու ենք հայոց պատմության 1983 թվականի հուլիսի 27-ը, որ կերտեցին Հայ Յեղափոխական Դաշնակցության դարբնոցում՝ ազգային ու Հայ Դատի լուծման գաղափարով թրծված Հայ Յեղափոխական Բանակի այս փայլուն տղերքը: 
Որ աշխարհին ապացուցեցին, թե հայ ժողովուրդն ընդմիշտ պատնեշի վրա է, այլ ո՜չ խրամատում, որ հարատև է պայքարը... որ չի լռելու, մինչև իր դատի արդար լուծումը...
Ամբողջացնելու համար այս ամենը ակամայից հիշեցի Վրիժառության Հայոց Քրմապետին՝ Շահան Նաթալուն. Անսասան կհավատամ, թե Հայ հրաշագործ ոգին պիտի գտնի Վահագնի նիզակն ու խրե կոկորդը արնախում գազանի: Սիրեցե՜ք Ձեր զենքի աստծուն և նա առատորեն վարձահատույց կլինի Ձեզ:
Հեղինակ՝ ԱՐԱ ՆԱԽՇՔԱՐՅԱՆ
28. հուլիս 2013թ.
ԳՅՈՒՄՐԻ

1 комментарий:

  1. http://armenpress.am/arm/news/727546/gyumrium-nshvec-lisaboni-hngyaki-nahatakutyan-30-amyaky.html

    ОтветитьУдалить

Blogger Widgets