ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

02.07.2013

ՀԱՅ ՆՇԱՆԱՎՈՐ ԿԱՆԱՅՔ - Մարիա Թիթիզյան

Բաժինը վարում է՝ ՏԱԹԵՎԻԿ ՇԱՀԻՆՅԱՆԸ

ՄԱՐԻԱ ԹԻԹԻԶՅԱՆ 
Ծնվ. է 1966թ. օգոստոսի 5-ին Բեյրութում (Լիբանան)` Մարտիկ և Հայկանուշ Կերեկյանների ընտանիքում: 1968թ. տեղափոխվել է Կանադա, 2001թ.`Հայաստան: 
1986թ. ավարտել է Կանադայի Յորք համալսարանի պատմության և քաղաքագիտության բաժինը: 1988 և 1992թթ. եղել է Կանադայի Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու, Սարգիս Ասատրյանի ֆեդերալ ընտրական քարոզարշավի շտաբի պետ, 1991թ. ` Տորոնտոյի Հայ դատի հանձնախմբի նախագահը, 1996-2000թթ.` Տորոնտոյի Հայ կենտրոնի լրատվության խոսնակը, 1998-1999թթ. `Կանադայի Հայ դատի հանձնախմբի խորհրդի անդամ: 
2000թ. նախարար Դեյվիդ Կոլլինեթթի ֆեդերալ ընտրական քարոզարշավի շտաբի պետի տեղակալն էր, 2005-2007թթ. «Հայաստանի կանանց կոալիցիա»-ի փոխհիմնադիրը, 2005-2008թթ. ` ՀՅԴ-ի կանանց հանձնախմբի ներկայացուցիչը: 
2001-2003թթ. եղել է Ջեմքորփ Ինտերնացիոնալ ՓԲԸ-ի գործադիր տնօրենը, 2004-2006թթ.` Հայաստանի պետական կամերային նվագախմբի հիմնադրամի տնօրեն: 2006թ. եղել է Հանրային հեռուստատեսության ` արևմտահայերենով տրվող հաղորդումների հաղորդավար և լրատվության խմբագիր: 
2006թ. «Հայաստանի պետական նվագախմբի հիմնադրամի ընկերներ»-ի գործող տնօրենն է: 2007-2010թթ. «Արմենիա Րեփորթեր» շաբաթաթերթի փոխխմբագիրն էր և քաղաքական ուղղվածության պատասխանատուն: Գրել է նաև «Կյանքը Հայաստանում» խորագրով հոդվածներ: 
2008թ. ընտրվել է Սոցիալիստ ինտերնացիոնալի փոխնախագահ: 
2009թ. մասնակցել է Երևանի քաղաքապետի ընտրություններին` որպես ավագանու թեկնածու: 
Ընկերավար երիտասարդների համաշխարհային միության սևծովյան տարածաշրջանի լիդերության խորհրդաժողովի, ինչպես նաև` 2010թ. ՄԱԿ-ի` Կանաց կարգավիճակի հանձնախմբի գլխավոր բանախոս էր: 
2010թ. Հրայր Մալուխյան հիմնադրամի տնօրենն է : 
Աղբյուր` Հայուհիներ հանրագիտարան

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets