ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

09.07.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Արսեն Այտընյան

Արսեն Այտընյան (1825 - 1902), հայ բանասեր, լեզվաբան։

Ծնվել է Կ. Պոլսի Պերա թաղամասում։ Կրթությունն ստացել է Վիեննայի Մխիթարյաննների վանքում, ընդունել հոգևորականի կոչում։ 1840-ից հանդես է եկել Մխիթարյանների մամուլում և առանձին հրատարակություններով։ «Եվրոպա» պարբերականում տպագրել է իր առաջին բանասիրական հետազոտությունը Ագաթանգեղոսի կրկնագիր օրինակի մասին։ 1845-49-ին հորինել է հայերեն «երկրագունդը» (գլոբուս)։ Նույն թվականներին նկատելի աշխատանք է տարել հայերեն տպագրական տառեր ստեղծելու ուղղությամբ, գծագրելով մի քանի տեսակ տառեր, որոնք հայտնի են «վիեննական» անունով։ 1866-ին Վիեննայում լույս է տեսել նրա գլուխգործոց «Քննական քերականություն աշխարհաբար լեզվի» գիրքը, որն ըստ էության առաջին գիտական լուրջ ուսումնասիրությունն է արևմտահայ աշխարհաբարի մասին։ Ուշագրավ է հատկապես գրքի «Ներածությունը», որտեղ գիտականորեն շարադրված է գրաբարի փոխարեն աշխարհաբար լեզուն զարգացնելու և գրական լեզու դարձնելու անհրաժեշտությունը։ 1867-ին լույս է ընծայել իր այդ աշխատության համառոտ շարադրությունը՝ «Արդի հայերենի համառոտ քերականություն» վերնագրով, 1884-ին՝ «Ոսկեդսրյան գրաբարի ընդարձակ քերականությունը»։ 1887-ին, երբ Վիեննայի Մխիթարյանները հրատարակել են «Հանդես ամսօրյա» հայագիտական պարբերականը, դարձել է նրա մշտական աշխատակիցը, տպագրելով գերազանցապես լեզվաբանական հոդվածներ։ Դրանցից ուշագրավ է տառադարձության մասին հոդվածը (1888)։ Գիտական կյանքին զուգընթաց վարել է վարչական պաշտոններ։ 1886-ին ընտրվել է Վիեննայի Մխիթարյան միաբանության աբբա։ Այս պաշտոնը սահմանափակել է նրա գիտական գործունեությունը։ Այնուհետև հազվադեպ է տպագրել բանասիրական հետազոտություններ։

Աղբյուր
Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Հայաստան», էջ 90-91։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets