ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

12.07.2013

ՀԱՅ ՆՇԱՆԱՎՈՐ ԿԱՆԱՅՔ - Էրատո

Բաժինը վարում է՝ ՏԱԹԵՎԻԿ ՇԱՀԻՆՅԱՆԸ

ԷՐԱՏՈ 
Էրատո (հունարեն սեր) թագուհու ծննդյան և մահվան թբերը հայտնի չեն: Թագավորել է ընդմիջումներով` մեր թվարկությունից առաջ առաջին դարավերջից մինչև մեր թվարկության առաջին դարասկիզբը:
Էրատոն հայոց արքա Տիգրան Գ-ի դուստրն է, Արտաշեսյան գահատոհմի վերջին գահակալը: Թագավորել է խորթ եղբոր և ամուսնու` Տիգրան Դ-ի հետ: Դ ժգոհելով Էրատոյի և Տիգրան Դ-ի վարած անկախ քաղաքականությունից, Հռոմի Օգոստոս կայսրը Ք. ա. 5 թվականին գահ է բարձրացնում Արտավազդ Գ-ին: 
Ք.ա 2 թվականին հայերն ապստամբել, գահընկեց են արել Արտավազդին, և գահ բարձրացրել Տիգրան Դ-ին և Էրատոյին: 
Ք. հ. 1 թվականին Տիգրան Դ-ն զոհվել է Հայաստան ներխուժած լեռնականների դեմ պայքարում, իսկ Էրատոն հրաժարվել է գահից: 
Ք. հ. 6 թվականին հայոց ավագանին նորից գահին է բազմեցրել Էրատոյին: Վերջինս թագավորել է մինչև 11 թվականը և գահընկեց եղել: 
Էրատոն հայոց հնագույն ժամանակների միակ տիրակալն է, որ գահ է բարձրացել երեք անգամ: 
Էրատո թագուհու պատկերով հատվել է դրամ` «Էրատո` Տիգրան թագավորի քույր» հունարեն մակագրությամբ: 
Աղբյուր` Հայուհիներ հանրագիտարան

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets