ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

14.07.2013

ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ. Արշակ Ֆեթվաճյան

19-րդ դարը հայ ինքնության խզումների և բաժանումների ժամանակաշրջան էր:
Արևմտահայ, արևելահայ եւ գաղութահայ մշակույթներում ի հայտ եկան նոր անուններ: Եղան արվեստագետներ, ում ստեղծագործություններն այդպես էլ «քաղաքացիություն չստանալով» հայրենիքում՝ մնացին հանիրավի մոռացված: 
Նրանցից մեկը՝ նկարիչ, մտավորական Արշակ Ֆեթվաճյանն էր: 
Արշակ Ֆեթվաճյանը վիրտուոզ ջրանկարիչ է, նա առաջին հայ նկարիչն է, ով գեղանկարչության նյութ է դարձել ճարտարապետական կոթողը:
Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդերում են պահվում Ֆեթվաճյանի «Անիներ» և «Տարազներ» շարքերը, ինչպես նաև ճարտարապետական կոթողների 1500 մատիտանկար: Այդ կոթողների մի մասն այսօր արդեն չկա: Ֆեթվաճյանը նաև Հայաստանի առաջին հանրապետության թղթդրամների ու նամականիշերի հեղինակն է: 
Դրամատիկ ու հետաքրքիր է նաև Ֆեթվաճյանի կենսագրությունը...

Մասնակցում են՝ 
Լևոն Չուգասզյան. արվեստագիտության դոկտոր 
Գոհար Չեմենյան. Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդապահ, արվեստաբան

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets