ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

21.07.2013

ՀԱՅ ՆՇԱՆԱՎՈՐ ԿԱՆԱՅՔ - Մանյա

Բաժինը վարում է՝ ՏԱԹԵՎԻԿ ՇԱՀԻՆՅԱՆԸ

ՄԱՆՅԱ
Մանյա Լոռիս-Մելիքյանը 1836թ. Թիֆլիսում: 
Նա նշանավոր զորահրամանատար, պետական և ռազմական գործիչ, Ռուսաստանի դիկտատոր, կոմս գեներալ-համհարզ Միխայիլ Տարիելի Լոռիս-Մելիքովի զարմուհին է: 
Մանյան տասներկու տարեկանում թողել է աշխարհիկ կյանքը 1848թ. մտել Թիֆլիսի Կուսանաց անապատ, որտեղ ապրել է 64 տարի և այնտեղ էլ կնքել իր մահկանացուն: 
Նա 1861թ. ձեռնադրվել է այդ վանքի միաբան : 
Նա ֆինանսական օգնություն է հատկացրել Բաթումի Հայոց վերաշինությանը, Ախլքալաքի երկրաշարժից տուժածներին, Լոռու գավառի Որնակ գյուղի ջրատարի կառուցմանը: 
1877թ. Մանյա կույսը գումար է նվիրաբերել Սանահինի վանքի վերանորոգման համար: 
Վիրահայոց թեմի առաջնորդ Գևորգ արքեպիսկոպոսի միջնորդությամբ, 1896թ. նոյեմբերի 30-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանը Մանյա կույսին շնորհել է լանջախաչ: 
Մահացել է 1912թ. հունվարի 9-ին Թիֆլիսում և թաղվել Խոջավանքի գերեզմանատանը` Կուսանաց անապատի մայրապետների շարքում` թեև մայարապետ չի եղել: 

Աղբյուր` Հայուհիներ հանրագիտարան

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets