ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

29.07.2013

«Հայոց պատմությունն ունեցել է մի էջ, որը չի ընթերցվել»

Հուլիսի 28-ին Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում կազմակերպված երեկոն նվիրված էր 1983-ի հոկտեմբերի 27-ին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում (Լիզբոն) թուրքական դեսպանատունը գրաված 5 անձնազոհ երիտասարդների՝ Վաչե Տաղլյանի, Սեդրակ Աճեմյանի, Սիմոն Եահնիյանի, Արա Քրճլյանի, Սարգիս Աբրահամյանի նահատակության 30 ամյակին:
«…Թուրքական դեսպանատան նկատմամբ «ահաբեկչական» գործողություն իրականացրած մի բուռ քաջարի տղաներ, որոնք Հայ Յեղափոխական Դաշնակցության դարբնոցում՝ ազգային ու Հայ Դատի լուծման գաղափարով թրծված՝ աշխարհին ապացուցեցին, որ հայ ժողովուրդն ընդմիշտ պատնեշի վրա է՝ ամեն ինչ անելու է իր արդար դատը պաշտպանելու: Նրանց ծրագրի մեջ էր նաեւ հարձակվել թուրքական դեսպանատան վրա ու գերեւարել այնտեղ եղած ողջ անձնակազմին, ու ամենայն քաջությամբ ու արյան գնով կատարեցին իրենց առջեւ դրված պարտականությունը: Ճիշտ է՝ նրանք 5 հոգին էլ զոհվեցին ի սեր հայրենյաց, բայց եւ աշխարհով մեկ ալիքվեց նրանց գործադրած գաղափարի մասին, որն էր՝ ավելի ճանաչելի դարձնել Հայոց Ցեղասպանության հարցը»,-գրառված է բլոգեր Արա Նախշքարյանի հեղինակած գրքում:
Գրքում ներառված են 5 երիտասարդների կենսագրական տվյալները, 1983-ի հուլիսի 27-ի դեպքերը, հերոսների մարմիների տեղափոխումը Լիբանան, հազարավոր հայերի ներկայությամբ Բեյրութի Բուրջ Համուդ թաղամասի Նոր Մարաշ շրջանի սուրբ Քառասնից մանկանց եկեղեցում կատարվող հեղափոխաակնների հոգեհանգիստը, հուղարկավորությունը ՀՅԴ պանթեոնից քիչ հեռու՝ առանձին Պանթեոնում:
Այս պահին տպագրված է գրքի 1500 օրինակ, սակայն, ինչպես ասում է գրքի հեղինակ Արա Նախշքարյանը, այն շարունակվելու է տպագրվել ու տարածվել մինչեւ տարեվերջ: Այս նախաձեռնության նպատակներից մեկը ազգասիրության, հայրենասիրության քարոզումն է: «Սրա նպատակը նաեւ այն է, որ պատանիներն ու երիտասարդները ընթերցեն այս պատմությունները, որ բանակից, այսպես ասած, չփախչեն: Բոլորս պիտի կարողանանք նաեւ հերոսներին տեսնելով հիշել, որ հայոց պատմությունն ունեցել է մի էջ, որը չի ընթերցվել. այս գիրքը եկավ՝ ընթերցվելու…»,-ասում է Ա.Նախշքարյանը:
Գրքի ֆինանսկան աջակցության առաջին արձագանքը եղել է Լիբանանից՝ ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով: Անձնազոհներ Սարգիս Աբրահամյանի, Սիմոնի Եահնիյանի եղբայրներ Հակոբն ու Զարեհն են ֆինանսապես աջակցել, ապա նրանց միացել են լիբաբանահայեր, իրաքահայեր, պարսկահայեր ու նաեւ՝ հայստանաբնակներ:
«Ձեզմէ կխնդրվի, ձեզմէ կպահանջվի ամեն տեղ, որտեղ որ լինեք, պիտի խոսեք այս մասին, ոչ թե միայն այսօր, սրանից դուրս ելնելով, այլ պետք է մեր Հայաստանի ժողովուրդին իրազեկ պահեք: Դժբախտաբար, մինչեւ այսօր Հայաստանի ժողովորդը տեղյակ չի այս տղոնց մասին. այս տղաքը այն տղեքն են, որ տեսնում եք ինչ են արել»,-դիմելով դահլիճին՝ նշեց ՀՅԴ պատանեկան միության վարիչ Սիմոն Գաֆալյանը:
Երիտասարդ հերոսների նահատակության 30 ամյակը նշվել է նաեւ սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում:
-Այս տղաները իրենց պատգամով մեզ գործի են հրավիրել եւ ոչ թե խոսքի, ու մենք այդ գործը պիտի կատարենք ամեն մեկս մեր կարողության սահմաններում, մեր բնագավառում: Մենք պետք է ունենանք ավելի գիտակից, ավելի հայրենասեր, հայրենիքին կառչած ազգ, ժողովուրդ եւ այդպիսվ կարդարանա, կիմաստավորվի այդ 5 նահատակների թափած արյան մշտական արժեքը,-ասաց ՀՅԴ ՀՑԱՄ (Հայոց Ցեղասպանության Արդարության Մարտիկներ) անդամ Անդրանիկ Պողոսյանը:
Երեկոյի ողջ ընթացքում «Հայկազունք» խմբի (գեղարվեստական ղեկավար Գուսան Հայկազուն) հայերնասիրական ոգով կատարումները ոգեշնչում էին գյումրեցի հանդիսատեսին, ով եւ միաժամանակ միանում էր Գյումրիում առաջին անգամ կատարումներով ներկայացող խմբի» երգին ու պարին:
Հեղինակ` Անի Մկրտչյան

1 комментарий:

Blogger Widgets