ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

17.07.2013

ՀԱՅ ՆՇԱՆԱՎՈՐ ԿԱՆԱՅՔ - Սաթենիկ Օհանջանյան

Բաժինը վարում է՝ ՏԱԹԵՎԻԿ ՇԱՀԻՆՅԱՆԸ

ՍԱԹԵՆԻԿ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ
Ծնվել է 1880-ական թվականների պատմական Գուգարք նահանգի Ջավախք գավառի Ախալքալաք քաղաքում:
Հայաստանի Հանրապետության երրորդ վարչապետ, ապա արտգործնախարար Համո Համազասպ Օհանջանյանի քույրն էր:
Սովորել է Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսի (այժմ Թբիլիսի) ծխական դպրոցում, ապա ռուսական գիմնազիայում: Եղել է ՀՅԴ անդամ Թիֆլիսի Մեղու ընկերության վարչության քարտուղար:
1898թ. Թիֆլիսում և Թելավիում, եղբոր հիմնած Կարմիր Խաչի խմբերում աշխատել է որպես գթության քույր:
1908թ., երբ Դաշնակցությունը հալածվում էր Կովկասում, Սաթենիկը տեղափոխվում է Կ.Պոլիս և իր գործունեությունը շարունակում այնտեղ: Սաթենիկ Օհանջանյանը եղել է Կ. Պոլսի Կանանց Կարմիր Խաչի և Աշխատանքի տան Բերա թաղամաս, հիմնադիրներից:
1909թ. Ադանայի կոտորածից հետո, մի խումբ կանանց հետ մեկնել է աղետի վայր, կազմակերպել որբերին հավաքելու և տեղափոխելու գործը: Ապա վերադարձել է Թիֆլիս, բանտարկված եղբորն ազատելու ուղի փնտրելու և նրա ընտանիքին տեր կանգնելու:
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նա կրկին Այսրկովկասում էր, օգնում էր գաղթական ընտանիքներին, կամավորական գնդերին, կանանց կազմակերպություններին:
1915թ. իբրև բժշկախնամատարական խմբի անդամ մեկնել է Վան, անցել նահանջի ճանապարհով:
«Էս աղջիկը հողեղեն չէ, սուրբ է, հրեշտակ է»: Սաթենիկ Օհանջանյանին այսպես է բնութագրել Ամենայն Հայոց Բանաստեղծ Հովհաննես Թումանյանը:
Էջմիածնում, որտեղ իբրև գթության քույր զբաղված էր գաղթական հիվանդներին խնամելով, վարակվել է բծավոր տիֆով: Նրան ծանր վիճակում տեղափոխել են Թիֆլիս: Մահացել է 1915թ. հոկտեմբերի 1-ին:
Աղբյուր` Հայուհիներ հանրագիտարան

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets