ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

11.07.2013

ՀԱՅ ՆՇԱՆԱՎՈՐ ԿԱՆԱՅՔ - Սահակադուխտ


Բաժինը վարում է՝ ՏԱԹԵՎԻԿ ՇԱՀԻՆԿԱՆԸ

ՍԱՀԱԿԱԴՈՒԽՏ 
Ծնվել, ապրել և ստեղծագործել է VIII դարում: Նա Դվինի կաթողիկոսարանի ավագ երեց Սահակի դուստրն էր: Մատենագիր, աստվածաբան, թարգմանիչ, երաժիշտ, բանաստեղծ Ստեփանոս Սյունեցու քույրն էր: 
Ինչպես վկայում է Ստեփանոս Օրբելյանը, Սահակադուխտը փոքր հասակից ընդունել է կուսակրոնություն և մինչև մահ ապրել ճգնակեցությամբ, Գառնու ձորի մի քարայրում: 
Ունեցել է աշակերտներ, դասավանդել է քարայրում` վարագույրի ետևում նստած, որը համապատասխանում էր ժամանակի բարքերին և ճգնակեցությամ կանոններին: 

Նա հմտացել է երաժշտական և բանաստեղծական արվեստների մեջ, հորինել հոգևոր երգեր` կցուրդ և քաղցրեղանակ մեղեդիներ: 
Ստեփանես Օրբելյանը հիշատակել է Սահակադուխտի` Աստվածամորը ձոնված միայն մի ակրոստիքոս երգի վերնագիր (Սրբուհի Մարիամ) գրված մեծասցուցե շարականների ոգով, որի տների առաջին տառերով կարդում ենք` Սահակադուխտ: 
Ղևոնդ Ալիշանը հրատարակել է այդ երգի առաջին տան մի տարբերակը: Երգի ամբողջ բնագիրը հայտնաբերել ու հրատարակել է Երուսաղեմի Ս. Հակոբի միաբաններից Նորայր եպիսկոպոս Պողարյանը: 
Աղբյուր` Հայուհիներ հանրագիտարան

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets