ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

19.07.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Կարեն Խաչատրյան

Կարեն Սուրենի Խաչատրյանը (1920թ-ի սեպտեմբերի 19, Մոսկվա, ԽՍՀՄ - 2011թ-ի հուլիսի 19, Մոսկվա, Ռուսաստան) հայազգի կոմպոզիտոր է, թատերական գործիչ, ռեժիսոր, Մոսկվայում հայկական դրամատիկական ստուդիայի հիմնադիր Սուրեն Խաչատրյանի և Սառա Դունաևա-Խաչատրյանի ընտանիքում:

Կարեն Խաչատրյանը ծնվել է 1920թ-ին: Արամ Խաչատրյանի եղբորորդին է: 1950թ.-ին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը, 1952թ.-ին՝ ասպիրանտուրան:

Ստեղծագործություններ
Հիմնական ստեղծագործություններն են ջութակի և դաշնամուրի համար, թավջութակի և դաշնամուրի համար սոնատները, երեք գործողությունով Չիպոլինո բալետը (1974): Գրել է բալետ («Չիպոլինո», 1972թ., ՍՍՀՄ պետական մրցանակ, 1976), օպերետ («Պարզ աղջիկը», բեմադրվել է 1959թ.), օրատորիա («Պատմության մի ակնթարթ», 1971թ.) և այլն: Կարեն Խաչատրյանի գրչին են պատկանում նաև երկու աֆրիկյան պետությունների` Զանզիբարի (1964թ-ից Տանզանիայի կազմում կիսանկախ հանրապետություն) և Սոմալիի հիմները:

Պարգևներ և կոչումներ
1976թ-ին «Չիպոլինո» բալետի բեմադրման համար արժանացել է ԽՍՀՄ պետական պարգևի,
1981թ-ին արժանացել է ՌՍՖՍՀ-ի ժողովրդական արտիստ կոչմանը,
1995թ-ին պարգևատրվել է Ռուսաստանի դաշնության Բարեկամության շքանշանով,
1999թ-ին արժանացել է Մոսկվայի քաղաքապետի մրցանակին,
2000թ-ին պարգևատրվել է Ռուսաստանի դաշնության Պատվո շքանշանով,
2007թ-ին պարգևատրվել է Ռուսաստանի դաշնության Հայրենիքի համար մատուցած ծառայության IV աստիճանի շքանշանով,
2011թ-ի մարտի 6-ին ստացել է Ռուսաստանի դաշնության նախագահի պատվոգիր:

Ծանոթագրություններ

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets