ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

13.07.2013

ԴԵՊԻ ԷՐԳԻՐ - Արտանուջի բերդ

Բերդը կառուցված է Արտանուջ գետի ձախ ափին, գետի հունից ավելի քան 70 մ բարձրություն ունեցող ժայռաբլրի վրա, որտեղ կարելի է բարձրանալ միայն մեկ, այն էլ ժայռափոր ճանապարհով։
Արտանուջը գտնվում է Ճորոխի աջակողմյան վտակ Արտանուշ գետի ձախ եզրին, Արդվինից 21—22 կմ հարավ-արևելք, լեռան զառիվայրում։ Բնականից ունի ամուր դիրք՝ պատած է ժայռերով, որն ավելի է անմատչելի դարձվել պաշտպանական ամրակուռպարիսպներով։ Ջրառատ, մեղմ կլիմայով ու առողջարար օդով քաղաք է։
Հնում Արտանուջը մտնում էր Մեծ Հայքի Գուգարք աշխարհի Կղարջք գավառի մեջ և համարվում էր վերջինիս կենտրոնը։Սեն Մարտենը այն նույնացնում է Ղազար Փարպեցռւ հիշատակած Ողջնհազ գյուղին, որտեղ V դարում, Վարդանանց պատերազմի ժամանակ, զոհվել ու թաղվել է Վարդանի եղբայրը՝ Հմայակ Մ ամիկոնյանը։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets