ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

01.07.2013

ՄԵՐ ՄԵԾԵՐԸ - Տիգրան Պետրոսյան

Տիգրան Վարդանի Պետրոսյան (հունիս 17, 1929 - օգոստոս 13, 1984)։ Շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն։ Մականունն էր «Երկաթե Տիգրան»՝ իր գրեթե անխորտակելի պաշտպանության համար։ Միջազգային կարգի գրոսմայստեր, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, շախմատային տեսաբան և վերլուծաբան, «Շախմատային Մոսկվա» ամսագրի խմբագիր, «64» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր, փիլիսոփայական գիտությունների թեկնածու։
Տիգրան Պետրոսյանը շախմատով սկսել է զբաղվել 1940-ական թվականներից, թբիլիսյան Պիոներների պալատում, որտեղ իր վարպետությունը կատարելագործել է Ա. Էբրալիձեի գլխավորությամբ։
Առաջին հաջողություններն արձանագրել է Համամիութենական պատանեկան առաջնություններում։ Սպորտի վարպետի նորման լրացրել է 1947թ ԽՍՀՄ առաջնության կիսաեզրափակչում։ Երկրի 1949թ առաջնության եզրափակչում գրավել է 16-րդ տեղը։ Մոսկվա տեղափոխվելուց հետո հիանալի արդյունքների է հասել։


1950թ ԽՍՀՄ առաջնությունում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, իսկ 1951 և 1956թթ մրցաշարերում մրցակցությունից դուրս էր։ 1951թ առաջնությունում ցուցադրել է խաղի գրոսմայստերական վարպետություն (2-3-րդ տեղեր) և 1952թ միջփնջային մրցաշարին մասնակցելու իրավունք նվաճել։ Այդ առաջնությունում նույնպես բաժանել է 2-3-րդ տեղերը։ Սկսած այդ ժամանակից՝ աշխարհի առաջնությունների անփոփոխ մասնակից է։ 1953թ հավակնորդների մրցաշարում գրավել է 5-րդ տեղը։ 1955 թ միջփնջային մրցաշարում 4-րդն էր, 1958թ՝ 3-4-րդը, 1962թ՝ 2-3-րդը։ 1959թ հավակնորդների մրցաշարում գրավել է 3-րդ տեղը։
1962թ. հաղթելով հավակնորդների մրցաշարում՝ Տիգրան Պետրոսյանն իրավունք է ստացել Մ. Բոտվիննիկի հետ վիճարկել աշխարհի չեմպիոնի կոչումը։ Բոտվիննիկին Պետրոսյանը հաղթեց 1963թ և նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը։
1966թ Տ. Պետրոսյանը պահպանեց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը՝ հաղթելով Բ. Սպասկիին։ 1969թ շախմատի աշխարհի առաջնության ժամանակ պարտվեց նույն Բ. Սպասկիին։ 1971 - 1980թթ շարունակել է պայքարը աշխարհի չեմպիոնի կոչման համար։ ԽՍՀՄ հավաքականի կազմի մեջ 9 անգամ հաղթել է շախմատի օլիմպիադաներում։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets